Ուրարտական դամբարան` Երևանում

Քչերը գիտեն, որ «Երևան Մոլ»-ի տարածքում դեռևս տարիներ առաջ հայտնաբերվել է ուրարտական դամբարան, ինչով էլ պայմանավորված է առևտրի կենտրոնի հարդարման մեջ ուրարտական տարրերի կիրառությունը:
Իր տեսակով բացառիկ այս դամբարանը թվագրվում է մ.թ.ա. 8-րդ դարով:
Այն պատահաբար հայտնաբերվել է 1984 թվականին՝ «Ավտոագրեգատ» գործարանի շինարարության ժամանակ։ Դամբարանը սրբատաշ քարերով կառուցված վերգետնյա մոնումենտալ կառույց է՝ ուղղանկյուն հատակագծով: Պատերի վրա պահպանվել են գործիքների հետքերը:
Պեղումների արդյունքում արևմտյան պատի որմնախորշերում հայտնաբերվել են մեկական աճյունասափոր՝ լցված մարդու, կենդանիների և թռչունների մանրացված ոսկորներով։ Խորշի մեջ գտնվել են նաև բազմաթիվ այլ հնագիտական նյութեր, մասնավորապես, դրվագազարդ բրոնզե գոտիներ, ձիու հանդերձանքի մասեր, կնիք, զարդեր, դրոշմ և այլ առարկաներ: Գտածոների մեջ հատկապես աչքի են ընկնում ցլագլուխ քանդակներով, կարմիր փայլեցված մակերեսով սափորը, բրոնզե կապարճը: Բոլոր գտածոների բարձր որակն ու բացառիկությունը վկայում է այն մասին, որ դամբարանը պատկանել է հասարակության բարձր խավի ներակայացուցիչների:
Բոլոր գտածոները ցուցադրվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:
Դամբարանում հայտնաբերվել է նաև գաղտնարան և մուտքի քարե դուռը: Մուտքի մոտ հայտնաբերվել է քարե գրերի պատառիկներ, որոնք դեռևս չեն վերծանվել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
48129.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
60428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
249124.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
84823.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
86623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
337620.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
239119.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
105718.09.2026, 23:42