Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Բագրատն սկսել է գործել միայնակ` հակառակ եկեղեցու` Մոսկվայից թելադրվող հորդորներին, որ մարեցնի պայքարը». Հայկ Մարտիրոսյան

«Բագրատն սկսել է գործել միայնակ` հակառակ եկեղեցու` Մոսկվայից թելադրվող հորդորներին, որ մարեցնի պայքարը». Հայկ Մարտիրոսյան
296
Երեքշաբթի, 28 մայիսի, 2024 թ., 02:30

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Բագրատի շրջապատն ինձ համար նողկալի է: Զզվելի կերպարներ կան:
Ինքը նողկալի չէ, բայց հատուկ հիացմունք էլ ամենևին չեմ տածում իր հանդեպ:
Չեմ կասկածում, որ հայրենասեր է: Սկսել եմ մտածել, որ սկսել է գործել միայնակ՝ հակառակ եկեղեցու՝ Մոսկվայից թելադրվող հորդորներին, որ ինքը մարեցնի պայքարը: Փաշինյանը դեռ շատ պետք է Մոսկվա-Բաքու տանդեմին և նրան հեռացնելը հակասում է նրանց շահերին: Փաշինյանը դեռ անկլավները պետք է հանձնի և բացի Հայաստանի դռները՝ ներգաղթող թուրքերի առջև:
Այդ պատճառով է, որ Մոսկվայի գործակալ կաթողիկոսը ճնշել է Բագրատին, իսկ վերջինս ստիպված է եղել սառեցնել իր պաշտոնավարումը՝ որպես թեմակալ առաջնորդ:
Բայց իմ սիրել-չսիրելը, կողքի զզվելիների առկայություն-բացակայությունը կարևո՞ր են արդյոք այլևս այս առկա իրավիճակում:
Ոչ:
Բոլորովին ոչ:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանը կազմալուծում և դարձնում է Ադրբեջան:
Բագրատ Սրբազանի հետևից երևացող ականջներ կամ պոչեր վկայակոչողները թող հարց տան իրենց՝ իրենք Բագրատ Սրբազանի հետևում կանգնած թեկուզ իրենց ատելի Քոչարյանից (մի տեսակ վստահ եմ, որ Քոչարյանին ռուսները թույլ չեն տալիս աջակցել Բագրատին) են ավելի շատ վախենու՞մ թե՞ Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած և նրանով Հայաստանը կառավարող Ալիևից:
Անձամբ ես՝ Ալիևից:
Ուրեմն, ընտրությունը հետևյալն է. կասկածելի ականջներ ու պոչեր, կամ հստակ երևացող Ալիև և Էրդողան:
Եթե ենթադրյալ Քոչարյանի ու Ալիևի միջև դուք ընտրում եք Ալիևին, ապա դուք արժանի եք նրան՝ ինչ ձեզ հետ Ալիևն անելու է:
Իսկ Ալիևը ձեզ մոտենալու է ձեր մեջքից ու դա ձեզ հաստատ դուր չի գալու:
Թեև, դատելով նրանից, թե ինչեր եք դուք մարսել և ինչպես վերընտրել Նիկոլին, գուցեև դուր գա, ով գիտե ...»։

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան