«1937թ-ին բնորոշ բռնաճնշումներ` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ». Ռումանիոյ հայոց թեմ

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանը հայտարարում է. «21-րդ դարում 1937թ.-ին բնորոշ բռնաճնշումներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ՝ ոտնահարելով ազգային և մարդու իրավունքները
Այս օրերուն, Հայրենի մեր ժողովուրդի զաւակները խորապէս մտահոգ Հայրենիքի անկախութեան ու նոյնիսկ գոյութեան սպառնացող վտանգներուն նկատմամբ, իրենց հաւաքական ընդվզումը եւ պահանջքը կ՚արտայայտեն։ Ինչպէս Սուրբ Էջմիածնը իր վերջին յայտարարութեան մէջ կը յորդորէ, նաեւ մեր Սուրբ Աթոռին թելադրութիւնն է հանրային գործողութիւններու մասնակիցներուն, իրենց բողոքը արտայայտելու «բացառապէս օրէնքի սահմաններէն ներս առաջնորդուելու զգօնութեամբ եւ չտարուելու հնարաւոր սադրանքներով»։
Միաժամանակ, դատապարտելով ոստիկաններու կողմէ անհամաչափ ոյժի եւ բռնութեան կիռարկումը, կոչ կ՚ուղղենք որ «յարգեն հայրենակիցներուն հիմնարար իրաւունքները, ազատութիւնները, պատիւն ու արժանապատուութիւնը եւ գործեն միմիայն մարդասիրութեան եւ օրինականութեան սկզբունքներու խստագոյն պահպանութեամբ»:
Թող Աստուած պահէ ու պահպանէ մեր Հայրենիքը ու մեր ազգը՝ եւ հեռու պահէ ամէն տեսակ չարերէ ու չարիքներէ»:
Տեղեկատուական Կեդրոն
Մենք համապատասխան գրությամբ և կոչով դիմելու ենք եվրոպական երկրների ղեկավարներին և մարդու իրավունքներով զբաղվող միջազգային տարբեր կառույցների՝ դատապարտելու համար մարդու ազատության իրավունքների արժեքների դեմ գործող Հայաստանի ներկայիս ազգադավ իշխանությունների փոքրոգի և ճղճիմ արարքները։ Մեր կոչն ու պատգամն ենք հղում Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին ժամ առաջ ոտքի կանգնելու, անտարբեր չմնալու, հայրենագող ու աստվածամերժ իշխանություններին հեռացնելու և ազգային մեր արժանապատվությունը վերականգնելու համար։ Իսկ Հայաստանի իշխանություններին ուզում ենք հիշեցնել Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետի հետևյալ խոսքը, որն ասում է. «Քրիստոսի Եկեղեցուց ավելի ուժեղ ոչինչ չկա: Ով ուզում է պայքարել նրա դեմ, անխուսափելիորեն կմեռնի: Դա նույնն է, ինչ զենք վերցնել Երկնքի դեմ պատերազմում»:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
106Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
23616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
93315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
53813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
52113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
54312.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
49212.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
62210.09.2026, 16:12