Գերմանիայի Հայոց թեմը հանդես է եկել հայտարարությամբ

Երեկ Սարդարապատի հուշահամալիր Վեհափառ Հայրապետի մուտքը ոստիկանության կողմից խոչընդոտելու ամոթալի դեպքի կապակցությամբ Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) աշխարհասփյուռ թեմերից դատապարտության խոսքեր են հնչում:
ՀԱԵ Գերմանիայի Հայոց Թեմի հայտարարությունը։
«Գերմանիայի Հայոց Թեմի հոգեւոր առաջնորդ գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը եւ ողջ հոգեւորականաց դասը խստօրէն դատապարտում են մայիսի 28-ին, հայոց պետականութեան վերականգնման եւ Հայաստանի Ա Հանրապետութեան հաստատման 106-ամեակի օրը, Սարդարապատի յուշահամալիրի մօտ տեղի ունեցած բացարձակապէս անթոյլատրելի ու ամօթալի ոստիկանական գործողութիւնները, որով փորձ է արուել խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ նրան ուղեկցող հոգեւորականաց դասի մուտքը յուշահամալիր՝ ծաղկեպսակ զետեղելու եւ ճակատամարտի հերոս նահատակների հոգիների համար հոգեհանգստեան պաշտօն կատարելու նպատակով։
Սարդարապատի հերոսամարտի իրական կերտողն ու հերոսամարտի ոգեկոչումը վառ պահող ջահակիրը եղել է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան գլխաւորութեամբ։ Դեռեւս խորհրդային ժամանակներում, 1972 թ. սեպտեմբերի 3-ի թուակիր կոնդակով, երջանկայիշատակ Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատել է Սարդարապատի հերոսամարտի ոգեկոչման օր, եւ ամէն տարի եկեղեցիներում եւ յուշահամալիրի մօտ կատարուել ու կատարւում է յատուկ հոգեհանգստեան կարգ՝ «ի յիշատակ աշխարհազօրաց եւ զօրավարացն հայոց, որք կատարեցան ի հերոսամարտին Սարդարապատի 1918 ամի՝ վասն հաւատոյ եւ հայրենեաց»։ Ո՛չ խորհրդային ժամանակներում, ո՛չ էլ անկախութեան տարիներին, մենք չենք յիշում եւ չկա՛յ մի այդպիսի դէպք, երբ որեւէ մէկ անհեթեթ պատճառաբանութեամբ արգելուի Հայոց Կաթողիկոսի մուտքը յուշահամալիր։
Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Հասարակարգեր կարող են փոխուել, իշխանութիւններ կը գան ու կը գնան, Հայոց Եկեղեցու առաքելութիւնն է լինել իր ժողովրդի ու ազգային պետականութեան կողքին, ինչպէս եղել է անցեալում, այնպէս էլ 1918 թուականին եւ առ այսօր։ Մեզ ոչ ոք այդ առաքելութիւնից չի կարող ետ կանգնեցնել, քանի որ ունենք նահատակ ու անձնուրաց հայրերի կեանքի վկայութիւնները։
Մեր արդար սպասումն է, որ հանգամանօրէն քննուի այս ամօթալի եւ մերժելի պատահարը, եւ մեղաւորներն ու պատասխանատուները ներողութիւն խնդրեն Ամենայն Հայոց Կաթողիկոսից։ Պատկան իշխանութիւնները պէտք է տնօրինեն անհրաժեշտը՝ բացառելու համար նման անընդունելի պատահարի կրկնութիւնը։
«Տէ՛ր, անսասան պահի՛ր Դու միշտ, քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։
Սերովբէ եպիսկոպոս Իսախանեան,
Եղիշէ վարդապետ Աւետիսեան,
Յակոբ քահանայ Յակոբեան,
Տիրատուր քահանայ Սարդարեան,
Գնել քահանայ Գաբրիէլեան,
Այգիկ քահանայ Յովհաննիսեան,
Հրաչ քահանայ Բիլիջեան,
Վահրիճ քահանայ Բաղդասարեան»

Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
126Երեկ, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
132Երեկ, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
117920.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
110019.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
62518.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
122018.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
57117.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
61016.09.2026, 14:48