Վաղը Հանրապետության հրապարակը մասամբ փակ կլինի

Երևանի քաղաքապետարանը հայտնում է․ «Ս.թ. հունիսի 1-ին Հանրապետության հրապարակում նախատեսված «Փայլոու» մանկական մյուզիքլի անցկացմամբ պայմանավորված՝ մայիսի 31-ի ժամը 20:30-ից մինչև հունիսի 1-ի ժամը 24:00-ն կփակվի Ամիրյան փողոցից Տիգրան Մեծ պողոտա ուղղությունը: Հանրապետության հրապարակ հասած տրանսպորտային հոսքերը ճանապարհը կարող են շարունակել միայն աջ դարձով՝ դեպի Վազգեն Սարգսյան փողոց: Հետադարձ ուղղությամբ՝ Վազգեն Սարգսյան փողոցից Հանրապետության հրապարակ մտնող հոսքերի համար երթևեկության սահմանափակում չի լինի: Հունիսի 1-ին՝ ժամը 18:00-ից մինչև 24:00-ն, Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը կփակվեն ամբողջությամբ:
Այդ ժամանակահատվածում Ամիրյան փողոցով անցնող ավտոբուսային հ. 22, 44, 54, 58, 97 և միկրոավտոբուսային հ.75 երթուղիները Մաշտոցի պողոտայից կշահագործվեն Գր. Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցներով Տիգրան Մեծի պողոտա և գործող ուղեգծով.
Ավտոբուսային հ. 33, 67 երթուղիները Մաշտոցի պողոտայից կշահագործվեն Ամիրյան, Զաքյան, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներով Տիգրան Մեծի պողոտա և գործող ուղեգծով:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»:

Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
57027.08.2026, 23:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
100719.08.2026, 23:42
Տիգրան Ջրբաշյանը՝ շահագործումից դուրս եկած մեքենաների խնդրի մասին
108218.08.2026, 13:12
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
157813.08.2026, 23:06
Ռուսական նոր ավտոմոբիլային ապրանքանիշ Tenet Plus-ը ներկայացրեց L4 և L6 քրոսովերները (տեսանյութ)
156413.08.2026, 22:30
«Արցախին սեփականազրկելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի նոյեմբերին». Ռոման Երիցյան
159812.08.2026, 19:18
Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները
157512.08.2026, 18:36
Աշխարհում ամենաագրեսիվ երթևեկությունն ունեցող երկիրն Իտալիան է
360611.08.2026, 19:22