«Ուկրաինան կարող է ԱՄՆ-ի զենքն օգտագործել Ռուսաստանի դեմ»․ Փենթագոն

1782
Ուրբաթ, 31 մայիսի, 2024 թ., 10:36
Փենթագոնը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը թույլատրել է ամերիկյան զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին՝ հակամարտկոցային պայքարի շրջանակներում, հաղորդում է ТАСС-ը։
«Նախագահը վերջերս իր թիմին հանձնարարել է հնարավորություն տալ Ուկրաինային՝ ԱՄՆ-ի տրամադրած զենքն օգտագործել Խարկովում հակամարտկոցային պայքարի շրջանակներում, որպեսզի Ուկրաինան կարողանա պատասխան հարվածներ հասցնել ռուսական ուժերին, որոնք հարձակվում կամ պատրաստվում են հարձակվել»,- գործակալությանն ասել է Փենթագոնի ներկայացուցիչը։
«ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռների կամ հեռահար խոցման միջոցների կիրառման արգելքի վերաբերյալ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- հավելել է նա։

«Նախիջևանն արդյո՞ք անկլավ-էքսկլավների խնդրի բաղկացուցիչ մաս կարող է դառնալ ՀՀ իշխանությունների համար». Արման Մելիքյան
7821:18
«Բոլոր շահագրգիռ կողմերը տեղյակ են, որ մենք պատրաստակամ ենք մասնակցելու ԹՐԻՓՓ-ին». Լավրով
13920:54
«Պետության սահմանը քարտեզի վրա գծված գիծ չէ միայն». Դավիթ Անանյան
8719:24
«Տեղի է ունենում մարդկային առաքինությունների նենգափոխում»․ Հակոբ Բադալյան
9317:30
«Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ»․ Վահե Դավթյան
9917:00
«Եթե մինչև 2031թ․ Նիկոլ Փաշինյանը լինի իշխանություն, Հայաստանից ի՞նչ կմնա»․ Ոսկան Սարգսյան
9116:54
ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի համատեղ ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8016:48
««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով
14116:36