Երևանում բացվել է ԵՄ առաքելության կապի և աջակցության նոր գրասենյակը

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը մայիսի 30-ին բացել է իր կապի և աջակցության նոր գրասենյակը՝ Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Այս մասին նշվում է դիտորդական առաքելության կայքում տարածված հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ առաքելության նորաբաց գրասենյակը կաջակցի ԵՄ առաքելության մանդատի և գործունեության իրականացմանն՝ ամրապնդելով նրա ներգրավվածությունը Հայաստանի մայրաքաղաքում գործող ազգային և միջազգային գործընկերների հետ:
«Մեր նոր կապի գրասենյակը կհեշտացնի փոխանակումը և կբարձրացնի համակարգումը Երևանում շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու առաքելության մանդատի իրականացմանը։ Այն նաև ծառայում է որպես աշխատատեղ մեր անձնակազմի համար»,- ասել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
Նոր գրասենյակի բացմամբ՝ ՀՀ-ում ԵՄ առաքելությունն այժմ գործում է Հայաստանի յոթ տարբեր վայրերում․ առաքելության առաջնային հենակետերը տեղակայված են Եղեգնաձորում, Ջերմուկում, Մարտունիում, Իջևանում, Գորիսում և Կապանում։
Մինչ օրս առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանին հայկական կողմից իրականացրել է ավելի քան 2300 պարեկություն։
Առաքելությունն իր գործունեությունը սկսել է 2023 թվականի փետրվարի 20-ին և ներկայում ունի առաքելության 132 անդամ՝ ԵՄ անդամ 23 պետություններից: Քաղաքացիական առաքելությունն ունի երկամյա մանդատ, որը գործում է մինչև 2025 թվականի փետրվարը:

Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
12011:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
355Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
34031.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
44030.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
59328.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
57228.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
57027.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
51827.10.2026, 14:42