Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմը հանդես է եկել հայտարարությամբ

Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմի հայտարարությունը. «Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի հոգևոր դասը և թեմական խորհրդի անդամները դատապարտում են մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած աննախադեպ միջադեպը, երբ ոստիկանները փորձեցին խոչընդոտել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի մուտքը հուշահամալիրի տարածք՝ աղոթք բարձրացնելու առ Աստված 1918 թ. մայիսյան հերոսամարտերի նահատակ հայորդիների հոգիների հանգստության համար:
Այդ խորապես չգիտակցված քայլը մտահոգություն և անհանգստություն պատճառեց թեմի հոգևոր դասին, թեմական խորհրդի անդամներին ու հուզմունք առաջացրեց հավատացյալ զավակների հոգիներում:
Ինչպես ասում էր երջանկահիշատակ Գևորգ Զ Չորեքչյան Կաթողիկոսը. «Ամենայն Հայոց Հայրապետը անձ չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացում», ուստի յուրաքանչյուր հայ քրիստոնյայի պարտքն է բարձր պահել պատիվը Հայոց Հայրապետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:
Որդիական խոնարհությամբ մեր զորակցությունն ենք հայտնում Նորին Սրբությանը և մաղթում արևշատ օրեր:
Թող Տերն անսասան պահի մեր հայրենիքը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
Առաջնորդ՝
Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց Թեմի
Մովսես արքեպիսկոպոս Մովսեսյան
Թեմական Խորհրդի ատենապետ՝
Մարտին Հովհաննիսյան»:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
106Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
23616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
93315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
53813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
52113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
54312.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
49212.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
62210.09.2026, 16:12