Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարություն է տարածել
![]() 338 Շաբաթ, 01 հունիսի, 2024 թ., 18:54 Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանում գրեթե միանձնյա իշխող-դիկտատոր կլանը գրեթե լիովին մսխեց մեր Արցախյան Ազատագրական պայքարի հաղթական ոգին, իրենց իսկ ասած «դուխը»։ Այսօր Հայոց բանակն ու ժողովուրդը ստորացված ու բարոյալքված են։ Ստոկոլմյան սինդրոմով տառապող ՀՀ կապիուլյանտ կառավարությունն այսօր ցանկանում է վերջնականապես ընկճել հայի ոգին, ստորացնել, սարքել լլկված, հլու-հպատակ, թրքահպատակ, հանձնվող, պարտվող, հող տվող։ Կառավարության ձեռքի բութ գործիքը դարձած ոստիկանությունը ամեն կարելի ու անկարելի մեթոդներով ճնշում է իրենց արդար բողոքն արտահայտող քաղաքացիներին։ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը միակամ կանգնած է իրենց արդարացի բողոքն արտահայտող բոլոր քաղաքացիների կողքին և իր զորակցությունն է հայտնում։ Ո՛չ ենք ասում ոստիկանապետությանը, ո՛չ թրքահպատակությանը, ո՛չ հողատվությանը։ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը դիմում է իր բոլոր համակիրներին ու մարտական ընկեր ազատամարտիկներին՝ կոչ անելով սոցցանցերով և լրատվամիջոցներով, սեփական հայտարարություններով ու գործով միանալու մեր պայքարին։ Ո՛չ հողատվությանը, ո՛չ ոստիկանապետությանը, ո՛չ թրքահպատակությանը»։ |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
