«Լեգիտիմ իրավունք ունենք պահանջելու` փոխել ՀՀ Սահմանադրությունը». Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի պատասխանին՝ այն համարելով «ոչ այլ ինչ, քան միջազգային հանրության ուշադրությունը շեղելու, Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության հասնելու համար խոչընդոտներ ստեղծող կոչ»: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մասնավորապես, ասել է. «Այսօր իսկապես գլխավոր խնդիրն Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, որն ուղղակիորեն հղում է կատարում Հայաստանի անկախության ակտին, որը կոչ է անում «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորում»։
Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունի պահանջելու Սահմանադրությունից հանել այդ պահանջները, որոնք ուղղակիորեն ազդում են Ադրբեջանի ազգային անվտանգության վրա, և դա չի կարող գնահատվել՝ որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին:
Հայաստանը պետք է հասկանա, որ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու միակ միջոցը հարևան երկրների հետ հարաբերություններ կառուցելն է՝ նրանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման, ինչպես նաև դրանց պահպանման հիման վրա, և վերացնել այդ ուղղությամբ վտանգ ստեղծող մարտահրավերները»:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և՝ Ադրբեջանից», իսկ ՀՀ Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է։

Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
12011:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
355Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
34031.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
44030.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
59328.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
57228.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
57027.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
51827.10.2026, 14:42