Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Սպասվում է անձրև և ամպրոպ, կարկուտ

Սպասվում է անձրև և ամպրոպ, կարկուտ
216
Շաբաթ, 08 հունիսի, 2024 թ., 08:18

Ուշադրություն
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 8-12-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝

Հունիսի 8-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Հունիսի 8-12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։