«Արևմուտքն օգնում է Նիկոլին` պայքարելու սեփական ժողովրդի դեմ». Աշոտյան
![]() 223 Շաբաթ, 08 հունիսի, 2024 թ., 19:48 Սրբազան պայքարի մասին Արմեն Աշոտյանին հարց էլ ուղղել Սերոբ Մանուկյանը․ «Տեսանելի է, որ Սրբազան շարժումը չունի արտաքին արտահայտված աջակցություն։ Ինչո՞վ դա կբացատրեք»։ «Եկեք ավելի բաց ասենք։ Արևմուտքը ոչ միայն չի աջակցում շարժմանը կամ գոնե չեզոքություն պահում, այլ փաստացի օգնում է Նիկոլին պայքարելու սեփական ժողովրդի դեմ՝ աչք փակելով խայտառակ բռնաճնշումների և վայրագությունների, օրենքների և Սահմանադրութան աղաղակող խախտումների վրա։ Ավելին, արևմտյան ֆինանսավորմամբ մի շարք կառույցներ բացահայտ կերպով լծվել են իշխանությունների քարոզչական և հակաքարոզչական պայքարին։ Պատկերավոր ասած՝ բերետավորը ծեծում է Բորելի «դաբրոյով», դատավորը ազատազրկում է Բլինքենի «դաբրոյով»։ Իսկ Խաչատուր Սուքիասյանը սպառնում է Էրդողանի և Ալիևի «դուխով», որովհետև թուրք-ադրբեջանական աջակցությունը Նիկոլին է՛լ ավելի բացահայտ է և չի քողարկվում դիվանագիտական անգլերենի ցինիկ լղոզումներով։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա դեմոկրատիան և մարդու իրավունքները երբեք չեն եղել ռուսական դիվանագիտության խաղաքարտերից։ Իսկ ռեալ պոլիտիկի տեսանկյունից՝ Նիկոլի հասցրած վնասը ՌԴ-ին Մոսկվան կոմպենսացնում է տարածաշրջանում այլ դերակատարների հետ մանևրներով՝ Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա։ Եվ պատահական չէ, որ հայ-ռուսական հարաբերություններում վերջին միակ «իրադարձությունը», ըստ մամուլի, Նիկոլի կողմից Արսենյանի համար ՌԴ նախագահին խնդրելն էր։ Ի դեպ, եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, ապա ստացվում է, որ «հպարտ և ինքնիշխան» Փաշինյանը պատրաստ է իր թիմակցի շահերից ելնելով՝ խնդրել Վլադիմիր Պուտինին։ Ակամայից հիշեցի «կոշիկ լիզելու» մասին Նիկոլի ինքնախոստովանությունները։ Փաստորեն, Մոսկվայի գլուխը այնքան է խառը, որ չնայած ռեպուտացիոն և քարոզչական վնասների՝ կապված հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլի հետ, հայկական ուղղությամբ հիմնական դիվանագիտական մոտեցում է դառնում աշխարհահռչակ ռուսական «пофигизм»-ը։ Այսքանով հանդերձ, վերադառնալով շարժմանը, պետք է նորից ֆիքսել, որ Հայաստանի ճակատագիրը նախևառաջ հայ ժողովրդի գործն ու պարտքն է, որ ոչ ոք չի պատրաստվում մեր դարդերով ապրել և գործել, որ ստեղծված իրավիճակում բոլորը հետապնդում են բացառապես սեփական շահերը։ Ուստի Սրբազան շարժումը «անտեր» չէ․ շարժման տերը հայ ժողովուրդն է»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։ |
«Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը համագյուղացիներին հողեր է տվել»․ Ոսկան Սարգսյան
15502:12Վթարային ջրանջատում՝ Երևանում, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերում
13900:06Հայկազ Բաղմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատարանը թողեց անփոփոխ
15000:00Դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը վերացվել է
143Երեկ, 22:24«Այս լուսանկարում տեսնում ենք մեր ժողովրդի խղճի վիրավորանքը». Սուրեն Սուրենյանց
135Երեկ, 22:00Խարկովի արվարձանում պայթյուն է որոտացել
179Երեկ, 21:18Սամվել Կարապետյանի հայցադիմումը, ընդդեմ Դավիթ Քալաշյանի, մակագրվել է դատավոր Արսեն Հովհաննիսյանին
159Երեկ, 20:48«Գյումրու տոնը որևէ մեկի ընտանեկան դժբախտության պատճառով չպետք է չեղարկվի»․ Արման Բաբաջանյան
134Երեկ, 20:30