Ամերիկացի զինվորականները ևս լքում են Նիգերը

ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել իր զորքերը Նիգերից։ Այս մասին հայտարարել է հանրապետության ցամաքային զորքերի շտաբի պետ, գնդապետ Մամանե Սանի Կիաուն։
«Միացյալ Նահանգները պաշտոնապես սկսել է դուրս բերել իր զորքերը Նիգերից,- մեջբերում է նրա խոսքերը Afrique Média հեռուստաալիքը,- մեր երկրից արդեն մեկնել է 269 զինվորական և 946 տոննա զինտեխնիկա»:
Ամերիկյան կոնտինգենտի դուրսբերման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա մայիսի կեսերին Նիգերի պաշտպանության նախարարության պատվիրակությունների և ԱՄՆ-ի գլխավորած պատվիրակությունների միջև: Կոնտինգենտը պետք է լքի երկիրը մինչև այս տարվա սեպտեմբերի 15-ը։
Նախքան անցյալ տարվա հեղաշրջումը, որի արդյունքում տապալվեց Նիգերի նախագահ Մուհամեդ Բազումը, ամերիկյան զորքերը մարզում և հետախուզական գործողություններ էին իրականացնում հանրապետության զորքերի համար: Սակայն մարտին Նիգերը խզեց ԱՄՆ-ի հետ ռազմական պայմանագիրը, ըստ որի՝ աֆրիկյան երկրի հյուսիսում ամերիկյան անօդաչու թռչող սարքերի բազա էր հիմնվել։ Հանրապետության նոր իշխանությունները պնդում էին, որ համաձայնագիրը պարտադրված է և չի համապատասխանում ժողովրդի շահերին։
2023 թվականի դեկտեմբերին ֆրանսիական ռազմական կոնտինգենտը լքեց Նիգերը։ Այն տասը տարի եղել է Նիգերում, նրա խնդիրն էր՝ պայքարել ահաբեկչական իսլամիստական խմբավորումների դեմ Սահելում։ Անցյալ ամառ Նիգերում տեղի ունեցած հեղաշրջումից հետո Նիամիի և Փարիզի հարաբերությունները վատթարացան։ Ֆրանսիայի դեսպանը հայտարարվեց պերսոնա նոն գրատա և սեպտեմբերի 27-ին լքեց Նիգերը՝ ռազմական իշխանությունների այս որոշմանը շաբաթներ շարունակ դիմակայելուց հետո։ Զինվորականները նաև պահանջել են, որ ֆրանսիական զորախումբը լքի երկիրը։ Ֆրանսիական զորքերի դուրսբերումն սկսվել է հոկտեմբերին։

Սպասվում են տեղումներ
4707:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
10103:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
11501:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
210Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
135Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
119Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
129Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
223Երեկ, 21:55