Հրանուշ Խառատյանը պատասխանել է Հայկ Դեմոյանին
![]() 218 Կիրակի, 09 հունիսի, 2024 թ., 10:36 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր աչքովս ընկավ, որ Հայկ Դեմոյանը «Զգոնության կոչ արցախահայությանը» կոչով ԱԱԾ-ի ուշադրությունը հրավիրում է «այն փաստի վրա, որ վերջերս «Եվրասիա» հիմնադրամից Հրանուշ Խառատյանն իր հրոսակախմբով նոր խոշոր դրամաշնորհ է ստացել՝ Հայաստանում հաստատված արցախահայության շրջանում ազգագրական հետազոտություն իրականացնելու պատրվակով հարցազրույցներ վարելու համար: Որպեսզի չեզոքացվեն այսպիսի ներթափանցման միջոցով հետախուզական տվյալներ հավաքելու իրական նպատակադրությունը, հրոսակախմբի ղեկավարը փորձեր է կատարում այս նախագծի մեջ ներգրավել ՀՀ-ում հաստատված այլ երկրների քաղաքացիների, այս կերպ քողարկելով իր ներկայությունն ու նախագծի իրական նպատակները»։ Պարոնի այս հերթական զառանցանքին իր տեքստի մեկնաբանությունների բաժնում Անժել Ավագյան օգտատերը գրել է՝ «Հայկ, ես Ձեր գրած մյուս բաները չգիտեմ՝ որքան ստույգ են, բայց ստույգ գիտեմ, որ Եվրասիա հիմնադրամը Ձեր հիշատակած հետազոտության համար դրամաշնորհ չի տվել։ Լավ կլինի, որ էս կարգի գրառումները անխոցելի փաստական հիմք ունենան»։ Իմ կողմից հարյուրավոր տեղերից ապատեղեկացվող մարդկանց համար գրում եմ՝ ոչ Եվրասիա հիմնադրամից, ոչ որևէ այլ կառույցից խոշոր կամ մանր որևէ դրամաշնորհի չեմ դիմել, չեմ ստացել, ոչ մի «հրոսակախմբի» մասին գաղափար չունեմ, փախստականների հետ շփվում եմ 1988թ-ից, 1989թ-ից սկսած բազմաթիվ հրապարակախոսական և վերլուծական հոդվածներ եմ գրել նրանց պրոբլեմների մասին։ Դրանք լիովին բաց են և հետաքրքրվողները կարող են հանգիստ ծանոթանալ դրանց, այդ թվում վերոհիշյալ պարոնը։ Իմ համեստ կարողությունների չափով փորձել եմ և փորձում եմ օգնել փախստականներին։ Բայց սրանք պարզ մարդկային երևույթներ են և հիվանդ երևակայությամբ պարոնի խելքի բաներ չեն։ Նա սևեռված է «հետախուզություն, հակահետախուզություն, ԱԱԾ» վրա։ Եթե նրա շրջապատում որևէ սթափ մարդ կա, լավ կլիներ օգներ պարոնին՝ ազատվել այս հիվանդությունից։ Ժամանակին, երբ նա ՀՑԹԻ տնօրեն էր, խորհուրդ եմ տվել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում փորձել նյութեր հավաքել և հետազոտություններ սկսել Ադրբեջանում ցեղասպանական ակնհայտ գործողությունների մասին։ Կարծում էի, որ սա այդ ինստիտուտի ուղղակի պարտավորություններից է»։ Աղբյուրը` Հրանուշ Խառատյան |

«Տերևները հիմնականում այրում են պետական կառույցների աշխատակիցները». Արթուր Չախոյան (տեսանյութ)
11501:12
Արաղչին ԱՄՆ-ին սպառնում է աղետով ցամաքային ներխուժման դեպքում
24700:21
Քրդական ընդդիմադիր կուսակցություններն Իրանի վրա չհարձակման պայմանագիր են ստորագրել. ՔԴԿ-ի աղբյուր
25700:06
Թրամփը լիովին աջակցում է քրդերի հարձակմանն Իրանի դեմ
248Երեկ, 23:48
Դատարանը պարտավորեցրել է Վազգեն Սաղաթելյանին տարածել հերքում և Արուսյակ Մանավազյանին վճարել փոխհատուցում
169Երեկ, 23:48
«Իրանը ոչ մեկից չի խնդրում հրադադար». Արաղչի
255Երեկ, 23:36
Հութիների առաջնորդը հայտարարել է՝ միշտ պատրաստ են օգնելու Իրանին
302Երեկ, 23:24
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում զոհվել է ավելի քան 100 մարդ
241Երեկ, 23:09
