Արամ Առաջինն ու Հռոմի պապը հանդիպել են

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել են Վատիկանում, հաղորդում է Vatican News-ը։
Արամ Ա-ն Հռոմ է մեկնել Սուրբ Աթոռում հավատարմագրված Լիբանանի դեսպանության և Քահանայապետական Արևելյան ինստիտուտի հրավերով՝ «Կրոնի դերը աշխարհաքաղաքականության մեջ» թեմայով դասախոսություն կարդալու: Ելույթ են ունեցել Սուրբ Աթոռի Լիբանանի դեսպան Ֆրարիտ Ալ Խազեն, Հռոմի պապի ներկայացուցիչ կարդինալ Քուրդ Քոխը և այլ եկեղեցական ու ակադեմիական ասպարեզի ներկայացուցիչներ և ուսանողներ։
Դասախոսության ավարտից հետո ներկաները հարցեր են ուղղել Արամ Ա-ին Միջին Արևելքի կացության, միջեկեղեցական հարաբերությունների և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Արամ Ա-ի և Ֆրանցիսկոս պապի հանդիպումը տևել է 30 րոպե, որի ժամանակ տեղի է ունեցել երկու եկեղեցապետների առանձնազրույցը։
Հռոմի պապի հետ հանդիպումից հետո ծրագրված է հանդիպում նաև Վատիկանի արտաքին գործերի նախարարի, միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախագահի և արևելյան կաթոլիկ եկեղեցիների բաժնի նախագահի հետ:



Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
11611:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
350Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
33631.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
43630.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
59228.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
57128.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
56927.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
51727.10.2026, 14:42