«Մենք թույլ չենք տա, որ մեր քթի տակ ահաբեկչական պետություն ստեղծվի». Էրդողան

«Այստեղ ոչ մի ընտրություն չկա. սա խաղ է, որն ուղղված է տարածաշրջանում PKK ահաբեկչական կազմակերպության օրինականացմանը»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G7-ի գագաթնաժողովից հետո Իտալիայից վերադարձի ճանապարհին։ Նա հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա «ահաբեկչական պետության» ստեղծումը Սիրիայի հյուսիսում։
«Նախորդ գործընթացներում մենք արդեն հստակ ցույց ենք տվել, թե որքան հմտորեն ենք կարողանում ոչնչացնել նման ծրագրերը։ Իհարկե, Սիրիայի կառավարությունը նույնպես թույլ չի տա նրանց ազատ գործել։ Մեր արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում էր։ Այնտեղ նա այդ հարցերը մանրամասն քննարկել է Պուտինի հետ։ Նա հանդիպումներ է ունեցել ՌԴ արտգործնախարար պարոն Լավրովի հետ։ Հուսով եմ՝ ահաբեկչական PKK-ն և մյուսները չեն կարողանա ազատորեն գործել Սիրիայում։ Եթե նման իրավիճակ ստեղծվի, անհրաժեշտության դեպքում մեր ստորաբաժանումները կմոբիլիզացնենք։ Մենք թույլ չենք տա, որ մեր քթի տակ ահաբեկչական պետություն ստեղծվի»,- ասել է Էրդողանը։

Կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը
5120:54
«Հանրության և իմ ակնկալիքն է՝ տեսնել ձեր հստակ դիրքորոշումը». Սամվել Աշոտյան
5520:48
«Եթե տուն է, ուրեմն ընտանեկա՞ն է, եթե կին է, ուրեմն կանանց նկատմամբ բռնությո՞ւն է». Աննա Հակոբյանը Շաքիում տեղի ունեցածը չի համարում ընտանեկան բռնություն (տեսանյութ)
6519:48
Իրանը քննարկում է ԱՄՆ-ի մեկնաբանությունները Վաշինգթոնին առաջարկված յոթօրյա ծրագրի վերաբերյալ
5719:42
«Ադրբեջանն ընդլայնում ու ամրապնդում է դիրքերը Ջերմուկի հատվածում». Դավիթ Գալստյան (լուսանկար)
7317:48
«ԱԺ-ում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով». Ռուբեն Մելիքյան
7117:18
«Բնակավայրերի ոչնչացումը, բնական պաշարների գերշահագործումը և կլիմայի փոփոխությունը սպառնում են կենդանական աշխարհին». Լևոն Ազիզյան
7516:36
«Flydubai-ի միջադեպը կազմակերպված էր՝ մեղքը Թեհրանի վրա բարդելու համար». Բաղայի
12416:07