Աղասի Խանջյանի` խիստ վթարային վիճակում գտնվող ամառանոցը կրկին ուշադրության կենտրոնում է

Դիլիջան քաղաքում գտնվող հանրապետական նշանակության հուշարձանի՝ Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում օրերս կայացել է ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի անդամների նիստ, որի ընթացքում հնչել են կարծիքներ և մասնագիտական առաջարկներ՝ հուշարձանը ամրակայելու, ինչպես նաև տեղափոխման և վերստեղծման հնարավորության վերաբերյալ:
Հաշվի առնելով շինության ներկա վիճակը, տեղազննության արդյունքում ճարտարապետների և կոնստրուկտորի ներկայացրած դիտողությունները՝ որոշվել է շարունակել սողանքների ու գրունտների հետ կապված ուսումնասիրությունները և դրանց ավարտից հետո նախարարություն ներկայացնել համապատասխան էսքիզային առաջարկ:
Աղասի Խանջյանի ամառանոցը կառուցվել է 1936 թվականին։ Ներկայում խիստ վթարային վիճակում է:
Շենքի շինարարությունը տևել է 1928-1936 թթ, տեղավայրն անձամբ Խանջյանն է ընտրել։ Ըստ որոշ տվյալների՝ նախկինում այստեղ տեղակայված է եղել Ռուսական կայսերական բանակի գնդերից մեկի զորքերի գերեզմանատունը։ Չնայած որ կառուցվել է որպես Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ամառանոց՝ չի ծառայել իր նպատակին։ Որոշ ականատեսների վկայությամբ՝ Խանջյանն այս ամառանոցում եղել է ընդամենը մեկ անգամ:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին շենքը վերածվել է անասնագոմի։ Հայաստանի կոմկուսի երկրորդ քարտուղար Պողոսովը կազմակերպել է շենքի վերանորոգումը, սակայն հնարավոր չի եղել ամբողջությամբ վերականգնել պատերի զարդանախշերը և միայն առաստաղի զարդանախշն է հնարավոր եղել փրկել ոչնչացումից։ 1980-ական թթ. վերջերից ամառանոցը հայտնվել է լքյալ վիճակում, որի հետևանքով 2013 թ. այն մասամբ փլուզվել է:

«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
22513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
23013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
31212.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
31712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
47310.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
65708.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
80107.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
83806.09.2026, 22:36