55 ցմահ ազատազրկում` ***-ակումբում սպանությունների համար

2022 թվականին Քոլորադո Սփրինգսում սեռական փոքրամասնությունների ակումբում հինգ մարդու սպանության գործով դատավարության ժամանակ Դենվերի դաշնային դատավորը մեղադրյալ Անդերսոն Լի Օլդրիչին դատապարտել է 55 ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
24-ամյա Օլդրիչն, ով իրեն համարում է ոչ բինար անձ, իրեն մեղավոր է ճանաչել 74 մեղադրանքներից յուրաքանչյուրում, ներառյալ՝ ատելության և զենքի հետ կապված հանցագործությունները: Մեղադրող կողմի հետ գործարքը թույլ է տվել հանցագործին խուսափել մահապատժից, նշում է լրատվամիջոցը։
Փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը բազմաթիվ հոգեկան վնասվածքներ է ստացել, որոնք նպաստել են հանցագործության կատարմանը, սակայն դա չի բացատրել և չի հիմնավորել։ Բացի այդ, նրա խոսքով, դեր են խաղացել թմրանյութերը, ծայրահեղականությունը համացանցում և զենքի առկայությունը:
2022 թվականի նոյեմբերին Քոլորադո Սփրինգսում LGBT Club Q գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 22-40 տարեկան 5 մարդ, ևս 20-ը վիրավորվել են։ Ժամանած ոստիկանները տեղում բերման են ենթարկել կրակողին։


Սպասվում են տեղումներ
3207:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
9703:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
11201:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
205Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
131Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
118Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
128Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
220Երեկ, 21:55