«Հարսի աչքերին նյութ են փչել ու հափշտակել վզնոցը». սկեսուրի ահազանգը

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել․ «Հունիսի 15-ին, ժամը 16.36-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնեց, որ մոտ 10 րոպե առաջ ինչ-որ նյութ են փչել հարսի աչքերին ու հափշտակել վզնոցը:
Պարզվեց, որ Անդրանիկի փողոցում նյութը դեմքին փչելուց հետո մի տղամարդ պարանոցից քաշել-պոկել է խաչով շղթան՝ պատճառելով 550 հազար դրամի վնաս:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ ավազակությունը կատարել է մայրաքաղաքի Արարատյան 1-ին զանգվածի բնակիչ 41-ամյա մի տղամարդ: Ի դեպ, կասկածյալը նախկինում բազմիցս դատապարտվել ու կրել էր պատիժը՝ այդ թվում նաև ավազակության համար:
Հունիսի 18-ին, առավոտյան ժամը 11-ին, 41-ամյա տղամարդը հայտնաբերվեց բնակության վայրի տարածքում, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց, իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմին:
Ձեռնարկվում են միջոցներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքնությամբ դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»։

Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխար ու գառ է սատկել
5910:42
Ավտովթար՝ Ուրցաձորում․ 60-ամյա վարորդը մահացել է
9503:06
«Նիկոլականները սադրիչ էին ուղարկել, ով վրաերթի ենթարկեց մեր քարոզարշավի անդամներին». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
131Երեկ, 16:12
Ազովի ծովում նավերի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 ադրբեջանցիներ են զոհվել
308Երեկ, 14:41
Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում
112Երեկ, 11:12
Արտառոց դեպք Գեղարքունիքում․ ուսուցիչը խոշտանգել է 10-ամյա աշակերտներին
14704.06.2026, 11:18
ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել
51703.06.2026, 09:26
Զորակոչից մինչև ողբերգություն․ ի՞նչ է տեղի ունեցել զինվորի հետ. «Ժողովուրդ»
22403.06.2026, 09:12