«Ոսկե ծիրան» փառատոնը կմեկնարկի Ատոմ Էգոյանի ֆիլմով

Հուլիսի 7-ին Հայաստանում կմեկնարկի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այս տարի «Ոսկե ծիրանը» կմեկնարկի Ատոմ Էգոյանի «Յոթ քողը» ֆիլմով, որի պրեմիերան կայացավ նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում: Կանադահայ ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի ոչ միայն բացմանը, այլև փառատոնի ընթացքում՝ որպես «Երևանյան պրեմիերա»։ «Ոսկե ծիրանի» այս տարվա կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահ Ատոմ Էգոյանը կարժանանա Փարաջանովյան թալեր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։ Հուլիսի 7-14-ը Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ Կցուցադրվեն Կաննի, Բեռլինի և այլն կինոփառատոններում ներկայացված հեղինակավոր ֆիլմեր: «Ոսկե ծիրանն» այս տարի կանդրադառնա նաև Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
98Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
23216.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
91815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
53313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
51913.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
54112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
49012.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
61910.09.2026, 16:12