Ավարտվել են Չեսար Օրբելյանի պալատի և կից եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները

Ավարտվել են իշխան Չեսար Օրբելյանի պալատի և կից եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները։
Ինչպես արդեն հայտնել էինք, այս տարի հնագիտական պեղումներ են իրականացվել Վայոց ձորի մարզի Հորս գյուղում գտնվող իշխանական պալատի տարածքում, որը 14-րդ դարում կառուցել է իշխան Չեսար Օրբելյանը:
Առաջին փուլով պեղումները ընդգրկել են պալատի և կից եկեղեցու տարածքները, որի արդյունքում հողից մաքրվել և բացվել են կառույցների հիմքերը՝ ներքուստ և արտաքուստ, հայտնաբերվել են քանդակազարդ և սրբատաշ բազմաթիվ կարևոր շինաքարեր, սյունախարիսխներ, զուգահեռ իրականացվել են չափագրման և հուշարձանախմբի վերականգնման նախագծի պատրաստման աշխատանքները։
Պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև հնագիտական բազմաթիվ գտածոներ՝ խեցեղեն, քարե և մետաղյա առարկաներ, արձանագրություններ, բացվել են եկեղեցու ավերակների վրա կատարված երեք տասնյակ ուշագրավ մանկական թաղումներ»։



«Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը հնարավոր է վերագործարկել». «Արթուր Թարխանյան» կենտրոն (տեսանյութ)
293Երեկ, 00:42
«Տիգրանակերտի թոնիրները». Համլետ Պետրոսյան (լուսանկար)
30222.07.2026, 22:42
«Հայկական Վիշապն արտացոլում է մեր ամենակարևոր երկու որակներից մեկը». Անուշ Հակոբյան (լուսանկար)
54821.07.2026, 20:00
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները
93319.07.2026, 22:36
Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա նոր հեռուստասերիալը նախատեսվում է նկարահանել նաև Հայաստանում
173519.07.2026, 20:24
«11 հազար ձեռագիր է պահվել Բաղաբերդում. արդյո՞ք թշնամին բոլորն է այրել». Արա Զարյան (տեսանյութ)
82819.07.2026, 19:54
«Հայաստանը Կաննի կինոփառատոնում կներկայանա 4 նոր կարճամետրաժ ֆիլմով». ԿԳՄՍՆ
107417.07.2026, 21:06
«Թատերական դահլիճները լեփ-լեցուն են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
90517.07.2026, 09:42