Հայաստանի կողմից Պաղեստինը ճանաչելուց հետո Իսրայելը հավելյալ սպառազինություն կմատակարարի Ադրբեջան․ #ZonaMilitar
![]() 985 Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ., 16:54 Հայաստանը հայտարարել է Պաղեստինը ճանաչելու մասին: Այս ֆոնին Իսրայելը կքննարկի Ադրբեջանին զենքի լրացուցիչ համակարգեր վաճառելու հնարավորությունը, գրում է Zona Militar պարբերականը։ Հոդվածում նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը կրկին աճել է, և Բաքուն Իսրայելի պաշտպանության նախարարությանը գնումների նոր ցուցակ է ներկայացրել: «Դա տեղի է ունենում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բարձր մակարդակի բանակցություններին զուգահեռ։ Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Հայաստանը վերջերս հնդկական արտադրության ATAGS կատարելագործված քարշակվող հրետանային համակարգ գնելու որոշում է կայացրել։ Իսրայելը սերտ կապեր ունի Բաքվի հետ և հանդիսանում է Ադրբեջանին սպառազինության խոշոր մատակարար։ 2020թ․, երբ հակամարտությունը վերածվեց իսկական ռազմական առճակատման, Ադրբեջանն օգտագործում էր Israel Aerospace Industries (IAI) ընկերության արտադրության Lora հեռահար «երկիր-երկիր» դասի հրթիռ, Harop պարեկող զինամթերք, որը նույնպես IAI-ի արտադրության է։ Ավելի վաղ Բաքուն Իսրայելից խնդրել էր Blue Bird ընկերության արտադրության Spy-X պարեկող զինամթերք»,- ասվում է հոդվածում։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
