«Բաքուն փորձում է վարկաբեկել Ռուբեն Վարդանյանին՝ նրան «ռուսական գործակալ» անվանելով»․ #Politico
![]() 883 Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ., 15:00 Ադրբեջանն ակտիվ փորձում է վարկաբեկել գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ նրան «ռուսական գործակալ» անվանելով և տարբեր հնարքների դիմելով։ Այս մասին գրում է Politico-ն՝ «Շաբաթվա տարօրինակ լոբիստական արշավը» վերտառությամբ հոդվածում։ Նշվում է, որ Politico-ն և մի քանի այլ թերթեր վերջերս նամակ են ստացել PR գործակալություններից մեկից։ Փաստաթղթում նշվում է Եվրոպայում «ռուսական ազդեցության գործակալների» գործողությունների մասին։ «Այս պահին Վարդանյանը ճաղերի հետևում է Ադրբեջանի բանտում այն բանից հետո, երբ այդ երկիրը հարձակում գործեց Ղարաբաղի վրա և գրավեց այն, որից հետո սկսվեց տարածաշրջանի հայ բնակիչների զանգվածային արտագաղթը։ Չնայած 56-ամյա գործարարն իր կարողությունը վաստակել է Մոսկվայում և ենթարկվել Ուկրաինայի պատժամիջոցներին, հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ քաղաքականությամբ զբաղվելու և Ղարաբաղի պետնախարար դառնալու համար: Լուրեր էին պտտվում, որ նա կապ է պահպանել Կրեմլի հետ, բայց ռուս խաղաղապահները, որոնք տեղափոխվել էին տարածաշրջան, ի վերջո Վարդանյանին և տեղի մյուս առաջնորդներին գերի են թողել ադրբեջանցիների մոտ։ Նրա ազատ արձակման ակտիվ քարոզիչների թվում են Unilever ընկերության նախկին ղեկավար Փոլ Փոլմանը և Moderna դեղագործական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։ Վերջերս նրա գրասենյակը հայտարարել է Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին, թեպետ այդ բաղձալի մրցանակը շահելու շանսերը գրեթե զրոյական են։ Այնուամենայնիվ, դա վրդովմունք է առաջացրել Բաքվում։ Եվ հենց այստեղ է սկսվել PR արշավը։ Եվրոխորհրդարանի պատգամավորները պաշտպանել են այն առաջարկը, որը կոչ է անում Նոբելյան կոմիտեին Վարդանյանին ճանաչել ռուսական գործակալ և նրան հեռացնել մրցանակի պոտենցիալ դափնեկիրների թվից։ Այսպիսով, Ուկրաինայի Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնի անունից գործող PR ընկերության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Եվրոխորհրդարանի պատգամավորներ Վիոլա ֆոն Քրամոն-Թաուբադելը և Քարեն Մելքիոն աջակցություն են հայտնել այդ հեղինակավոր մրցանակից Վարդանյանի թեկնածությունը բացառելու կոչերին»,- գրում է թերթը։ Հոդվածում նաև ասվում է, որ վերջիններս հերքել են Ադրբեջանի ապատեղեկատվությունը։ «Իսկ ի՞նչ է Ուկրաինայի Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնը։ Ամենևին բարզ չէ․ կազմակերպությունը, կարծես, չունի անգլերենով կամ ուկրաիներենով գործող կայք, Facebook-ի էջն ունի ընդամենը 88 հավանում և Google-ում առկա ընդամենը 5 հղումներից 4-ն ադրբեջանամետ հոդվածներ են»,- նշում է թերթը։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
