Բայդենը կշարունակի իր մասնակցությունն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին
![]() 1142 Կիրակի, 30 հունիսի, 2024 թ., 22:42 ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կշարունակի մասնակցել նախագահական մրցավազքին՝ չնայած բանավեճում իր անհաջող ելույթին, գրում է Bloomberg-ը։ «Ես հասկանում եմ բանավեճի հետ կապված մտահոգությունները։ Ես հասկանում եմ։ Ես այնքան էլ լավ երեկո չեմ անցկացրել»,- ասել է պետության ղեկավարը քարոզարշավի ընթացքում կազմակերպված դրամահավաքի ժամանակ: Նախագահի խոսքով՝ ինքը չէր առաջադրվի այդ պաշտոնում, «եթե չհավատար, որ կարող է հաղթել»։ Նախագահի կինը՝ Ջիլ Բայդենը, ելույթ ունենալով Գրինվիչ Վիլիջում կայացած բարեգործական միջոցառման ժամանակ, ասել է, որ լիովին աջակցում է ամուսնուն։ «Լսիր, Ջո, մենք թույլ չենք տա, որ 90 րոպեն որոշեն քո՝ նախագահ եղած 4 տարիները»,- ասել է կինն ամուսնուն: Նախօրեին Axios-ը հայտնել էր, որ Բայդենը կարող է լքել նախագահական մրցավազքը, եթե նրա մերձավոր ազգականներն ու խորհրդականները նման որոշում կայացնեն։ Տարբեր աղբյուրների համաձայն, իրավիճակի վրա կարող են ազդել պետության ղեկավարի կինը՝ Ջիլը, նրա կրտսեր քույրը՝ Վալերի Բայդենը, ընտանիքի ընկեր Թեդ Քաուֆմանը և Սպիտակ տան խորհրդականների փոքր խումբը։ Այս «խոհանոցային կաբինետը» գոյություն ունի տասնամյակներ շարունակ և «որոշում է Բայդենի կյանքի և նախագահության բոլոր որոշումները», պնդում են հրատարակության զրուցակիցները։ Այս մարդիկ, ասում են, հասկանում են, որ հեռուստաբանավեճն «աղետ էր», բայց կարծում են, որ դեռ հույս կա։ Դա պայմանավորված է նրանով, որ 81-ամյա Բայդենը Դոնալդ Թրամփին հաղթելու շատ ավելի մեծ շանսեր ունի, քան փոխնախագահ Քամալա Հարիսը։ CNN-ի հարցումների համաձայն, բանավեճից հետո հեռուստադիտողներն իրենց նախապատվությունը տվել են Թրամփին. նրա օգտին քվեարկել է ամերիկացիների 67%-ը, իսկ Բայդենի օգտին՝ 33%-ը։ Միևնույն ժամանակ, Դեմոկրատական կուսակցությունը ներկայիս նախագահի գործունեությունը գնահատեց՝ որպես ձախողում և սկսեց ակտիվորեն փոխարինող փնտրել նրան, քանի որ Բայդենի իջած ձայնը, մշտական սայթաքումներն ու կողմնորոշման հետ կապված խնդիրները կասկածի տակ էին դնում երկիրը ղեկավարելու՝ նրա կարողությունը, գրել էր Politico-ն: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
