Բանավեճում անհաջողության մեջ Բայդենի ընտանիքը մեղադրում է նրա օգնականներին․ #Politico

1224
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ., 10:24
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում անհաջողության մեջ Բայդենի ընտանիքը մեղադրում է նախագահի օգնականներին, գրում է Politico-ն:
Ըստ թերթի՝ իրավիճակին ծանոթ աղբյուրների, Բայդենի հարազատները կոչ են արել պաշտոնանկ անել Բայդենի թիմի անդամներին։ Մասնավորապես, խոսքը
Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ռոն Քլանի և նախագահի անձնական փաստաբան Բոբ Բաուերի մասին է: Նախագահը, սակայն, ըստ աղբյուրների, չի հետևի այդ խորհրդին։ Բայդենի ընտրարշավի շարունակությանը կողմ են նրա կինը՝ Ջիլը, և որդին՝ Հանթերը։
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները գրել էին նախագահի անհաջող ելույթից հետո դեմոկրատների շրջանում խուճապի մասին։ Ընդ որում, նշվում էր, որ նրանցից ոմանք նույնիսկ ցանկանում են նախագահի պաշտոնի համար նոր թեկնածու գտնել։

«Գովել, լվանալ Ալիևի ձեռքերը, հավասարապես հանցակցություն է». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
1211:30
«Նիկոլ Փաշինյանը, իր վարած արտաքին քաղաքականությամբ, ՀՀ-ին զոհից դարձնում է ագրեսոր». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
2811:12
ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3011:06
«Բըրնհեմը Թրամփին կոչ կանի ավարտել Իրանի հետ հակամարտությունը»․ #TheGuardian
11210:31
«Շարունակեք նամակներ գրել Ֆրանսիայի «թագավորին»»․ Բորիս Մուրազի (տեսանյութ)
5310:24
Փարիզը մտադիր է համագործակցել Վաշինգթոնի հետ՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար
12610:12
«Արցախցիների հիասթափությունը նրանից է, որ արել են անհնարինը, սակայն թիկունքը դատարկ էր»․ Տիգրան Աբրահամյան
6409:54
«Մերձավոր Արևելքի հակամարտությունները Թուրքիայից և ԱՄՆ-ից պահանջում են սերտ երկխոսություն». Էրդողան (տեսանյութ)
9409:30