Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Իրավապահ կառույցները ոնց որ PR գործակալություններ լինեն». Արսեն Թորոսյան

«Իրավապահ կառույցները ոնց որ PR գործակալություններ լինեն». Արսեն Թորոսյան
162
Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 14:18

«Մեր իրավապահ համակարգը դարձել ա վհուկների որս անող համակարգ»,- «Ռադար Արմենիա»-ի եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։ «Հաճախ վերնագրեր ենք տեսնում՝ կալանավորվեց այսինչ մարդը, բայց հետո ոչ ոք չի հետաքրքրվում, որ էդ մարդու կալանքը վերացվել է վերին ատյանի դատարանում, կամ հետո էդ մարդու նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է և այլն։ Էլ չեմ ասում, որ ճնշումներ են գործադրում կալանք տվող դատարանների նկատմամբ, որ էդ կալանքները տրվեն, էն իմաստով, թե՝ տվեք, որ բացահայտենք։ Իհարկե ականջահաճո է ասել՝ բոլորը հանցագործ կոռուպցիոներներ են, մենք էլ բոլորին բռնում ենք։ Իրավապահ համակարգերը բեսպրեդելի տրամաբանությամբ ինչ ուզում՝ անում են։ Ի տարբերություն դրա՝ իրենց կոռուպցիաներով ոչ ոք չի զբաղվում, կներեք, բայց ամենամեծ կոռումպացված համակարգերն իրավապահ համակարգերն են լինում սովորաբար, երբ իրենց վրա վերահսկողություն չկա։ Չեն ուզում իրար ոտք տրորել, հակակոռուպցիոնը՝ քննչականի, քննչականը՝ դատախազության, դատախազությունը՝ հակակոռուպցիոնի, որովհետև իրենք իրենց պատկերացնում են մի նավի մեջ, մնացածին՝ մեկ այլ նավի։ Էս մեր իրավապահ կառույցները ոնց որ PR գործակալություններ լինեն։ Մեր տարբեր գործընկերներ գերազանցիկի սինդրոմ ունեն, փոքրուց նաև կյանքում կայացման խնդիր ունեն։ Չկայացած դատախազներ, իրավաբաններ, չեմ ուզում անուններ տալ՝ բանը դրան էլ կհասնի»,- ասել է Թորոսյանը։

Աղբյուրը`   Արսեն Թորոսյան