Երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

Ալիևը Շուշիում ընդունել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահին

Ալիևը Շուշիում ընդունել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահին
165
Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ., 16:18

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Արցախի Շուշի քաղաքում ընդունել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարին, ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Շուշիում հուլիսի 5-6-ը կանցկացվի Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը: