Ընտանիքի 7 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց, երեխաներից մեկը մահացել է

Երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 22:00-ի սահմաններւոմ «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ՝ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 9-ամյա Մարիաննա Խ.-ն, 4-ամյա Լուիզա Խ.-ն, իսկ արդեն այսօր «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ «սուր էկզոգեն թունավորմամբ» իրենց մոտ են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 11-ամյա էլեն Խ.-ն, 31-ամյա Անի Խ.-ն, 6-ամյա Ռամելա Խ.-ն, նորածին Անի Խ.-ն և 34-ամյա Գրիգոր Խ.-ն:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20-00-ի սահմաններում Ա. Պողոսյանը իրենց տանը հիվանդանոց տեղափոխվածների հետ ընթրիքի ժամանակ կերել է երշիկեղեն և մսեղեն, որից հետո նրանց ինքնազգացողությունները վատացել են, ինչի պատճառով էլ տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ Լուիզա Խ.-ն, գիտակցության չգալով, հանկարծամահ է եղել:
Արդեն տանը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են սննդամթերքներից կտորներ, որոնք քննիչի կողմից վերցվել են՝ որպես նմուշներ՝ հետագա փորձաքննության համար:
Թունավորված երեխաներից մեկին ինտուբացված անմիջապես տեղափոխել են Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց՝ ՀՀ սանավիացիայով:
Տեղում ծանր վիճակում գտնվող երեխայի կյանքը հնարավոր է եղել «Մուրացան» մանկական հիվանդանոցի բժիշկների շնորհիվ փրկել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Թբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
8516:37
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում գտնվող նավթային հանգույցին
14214:43
Ադրբեջանը վնասազերծել է երկրի օդային տարածք ներթափանցած իրանական ԱԹՍ-ներ
11714:01
Կինը տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
10711:18
Ադրբեջան-Իրան սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել
18311:01
Ֆլորիդայում ավիավթարի հետևանքով 9 մարդ է զոհվել (տեսանյութ)
26009:01
Իրանական նավի կապիտանը զոհվել է ԱՄՆ-ի հարվածից
285Երեկ, 23:55
ՌԴ Կստովո քաղաքում նավթի անձրև է տեղացել, նավթավերամշակման գործարանը շարքից դուրս է եկել (լուսանկար, տեսանյութ)
178Երեկ, 17:24