Ղրղզստանում ցուցադրել են հեղաշրջման փորձի մասնակիցների զինանոցը
![]() 1106 Շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ., 21:18 Ղրղզստանում հեղաշրջում նախապատրաստողներից առգրավել են տասնյակ զենքեր և 255 հազար փամփուշտ։ Այս մասին հայտնել են հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Բացի այդ, անվտանգության ուժերը ձերբակալվածներից հայտնաբերել են ոստիկանական համազգեստի 200 հավաքածու, 38 զրահաբաճկոն, 2 անօդաչու թռչող սարք, ինքնաշեն պայթուցիկ նյութեր և ծայրահեղական գրականություն։ Հայտնաբերվել են նաև որոշ քաղաքացիների փաստաթղթեր, այդ թվում՝ Ղրղզստանի խորհրդարանի անդամ Մառլեն Մամատալիևի զինվորական վկայականը։ Ինքը՝ խորհրդարանականը, հայտարարել է, որ իր փաստաթղթերը սեյֆից գողացել են 2020 թվականի հոկտեմբերի իրադարձությունների ժամանակ։ Նախաքննությունը շարունակվում է։. Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղրղզստանում չեզոքացվել էր մի խումբ, որը ծրագրել էր զավթել երկրում իշխանությունը։ Նշվում է, որ ձերբակալվածների մեջ կան «հանցավորության գաղափարի կողմնակիցներ, ինչպես նաև կրոնական մոլեռանդներ»։ ![]() |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42

