«Վարդավառից առաջ խնձորի պահք էին պահում և խնձոր ուտում միայն Վարդավառի օրը` բացելով պահքը». Վահե Քոթանյան

Ազգագրագետ Վահե Քոթանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարդավառ
Խնձորն անմիջական կապ ունի սիրո հետ, քանի որ Վարդավառից առաջ խնձորի պահք էին պահում և խնձոր ուտում միայն Վարդավառի օրը՝ բացելով պահքը: Տղաները խորոված խնձոր էին նվիրում աղջիկներին՝ ի նշան սիրո խոստովանության: Նվիրված է այս տոնն Աստղիկ դիցուհուն՝ որպես սիրո և ջրի հովանավոր դիցուհի, որպես ծիսական տիկնիկ կիրառում էին Նուրի ծիսական անձրևաբեր տիկնիկը: Այդ օրը հյուսում էին ցորենից տարվա պահապան խաչբուռ՝ կենաց ծառի հիմքով և մեկ տարի պահելուց հետո խաչբուռի հասկերը փշրելով խառնում էին այդ տարվա ցանվող ցորենին արտի պտղաբեր ոգին պահպանելու համար: Հետագայում տոնին քրիստոնեական խորհրդաբանություն տրվեց և այն այժմ համարվում է Հիսուս Քրիստոսի «Պայծառակերպության» տոնը:
Ազգային սեր ու սիրուն ծեսի նախահիմք
Նյութը՝ ՍԵՄԱՅԻ
Տեսահոլովակը՝ «Վարդավառ» ֆիլմ:
Հեղինակ՝ Անդրանիկ Սարկավագ Մանուկյան:
Ֆիլմում մասնակցել են Բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի մանկական երեք խմբերը ՝ «Օշական», «Սասուն», «Անդրանիկ», «Այրուձի» խմբերը»:

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
113Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
129924.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
57823.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
59323.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
227620.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
173019.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
83218.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
181818.09.2026, 18:54