«Գոյ» թատրոնի աշխատակիցները ԿԳՄՍ նախարարության հետ եկել են ընդհանուր հայտարարի․ Սարգիս Արզումանյան
![]() 919 Երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ., 18:24 Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից «Գոյ» թատրոնի աշխատակիցներին ուղարկված աշխատանքից ազատվելու մասին նամակները բնական իրավական ընթացակարգի մաս են կազմում, ոչ մի զավեշտալի բան տեղի չի ունեցել։ «Փաստինֆո»-ին ասել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի ղեկավար Սարգիս Արզումանյանը՝ նշելով, որ «Գոյ » թատրոնի աշխատակիցները չեն համաձայնել դառնալ Սունդուկյան թատրոնի աշխատակից։ Սարգիս Արզումանյանի փոխանցմամբ՝ ներկայումս ընթացքի մեջ են «Գոյ» թատրոնի կողմից նախաձեռնված մեկ դատական գործ, որով վիճարկում են ՀՀ կառավարության 701 որոշումն ու պետռեգիստրով գրանցելու որոշումը։ Մնացած բոլոր հայցերից Սունդուկյան թատրոնի ղեկավարությունը հրաժարվել է։ Սարգիս Արզումանյանը տեղեկացրել է, որ բանակցությունները ԿԳՄՍ նախարարության հետ կարծես տվել են արդյունք։ Այն է՝ կորցնելով ՊՈԱԿ-ի կարգավիճակը, այնուամենայնիվ, «Գոյ» թատրոնը չի լուծարվի, այլ կդառնա անկախ թատրոն: Սարգիս Արզումանյանն ասաց, որ ԿԳՄՍ նախարարի հետ համաձայության են եկել, որ կլինի նաև պետական աջակցություն։ Սակայն այս ամենն ընդամենը բանավոր պայմանավորվածությունների տիրույթում է: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Ավերվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը»․ Հովիկ Ավանեսով (լուսանկար)
35610:18
«Նիկոլի բերանով հաստատագրվեց՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացվել են». Հայկ Դեմոյան
24200:30
Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ
182Երեկ, 18:30
«Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելը շահարկել՝ որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ»․ Մանե Թանդիլյան
277Երեկ, 18:12
Բացվել է «Քարե Չարենց» խորագրով ժամանակավոր ցուցադրություն (լուսանկար)
25419.04.2026, 22:30
Կբացվի «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում» ցուցադրությունը
53216.04.2026, 19:24
«Մի՞թե արժեր հասնել դատարան». Տիգրան Պասկևիչյան (տեսանյութ)
63415.04.2026, 22:24
«Վանդալիզմի և հանցագործության պիտակը վաղուց փակցված է Ադրբեջանի դեմքին»․ Տիգրան Աբրահամյան
65513.04.2026, 09:42
