Օրբանը նամակ է ուղարկել ԵՄ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ռուսաստան կատարած այցից հետո նամակ է գրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և ԵՄ առաջնորդներին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, հաղորդում է Европейская правда-ն։
Հուլիսի 1-ին Եվրոպական խորհրդում նախագահությունը կես տարով անցել է Հունգարիային։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ նամակում Օրբանը վստահեցրել է, որ Մոսկվա այցի ժամանակ «որևէ առաջարկ չի արել և որևէ կարծիք չի հայտնել Եվրոմիության կամ Եվրոպական խորհրդի անունից»։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ավելի վաղ հայտարարել էր, որ Հունգարիայի վարչապետը ԵՄ անունից Մոսկվայի հետ բանակցելու լիազորություն չունի։
Նամակում Օրբանը նշել է, որ «զարմացած է, որ Ուկրաինայի նախագահը մերժել է ժամանակավոր հրադադարի առաջարկը՝ հաշվի առնելով մարտի դաշտում Կիևի կորուստները»։ Օրբանը պնդում է, որ Պուտինը պատրաստ է դիտարկել հրադադարի հնարավորությունը, որը «չի ծառայի ուկրաինական ուժերի թաքնված վերատեղակայմանը և վերակազմավորմանը», և այն պայմաններով, որոնք որոշվել են 2022թ․ Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ։

«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
7203:06
«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
125Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
207Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
140Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
145Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
114Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
278Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
109Երեկ, 17:06