««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 167 վարորդ ազատվել է աշխատանքից»․ Հայկ Կոստանյան

378
Երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ., 11:24
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից։
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ»։
Հիշեցնենք՝ օրերս քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանն անդրադարձել էր այս խնդրին՝ վարորդների վարքագծի վերաբերյալ ահազանգերի քանակը համարելով մտահոգիչ։
Մայիսի 25-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանը ստացել է հանրային տրանսպորտի ոլորտին վերաբերող 148 ահազանգ, որից 117-ը՝ վարորդների վատ վարքագծի վերաբերյալ։
Աղբյուրը` Հայկ Կոստանյան

«Ալիևը հավասարապես արժանի է այս մրցանակին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
31319.09.2026, 10:30
«Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է»․ Գագիկ Բաղունց
53319.09.2026, 09:49
«Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ»․ Նարեկ Սարգսյան
36918.09.2026, 16:12
Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ (տեսանյութ)
36318.09.2026, 15:24
ՍԱՏՄ-ն՝ սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու տեսանյութի մասին
29118.09.2026, 11:48
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գերմանիա (տեսանյութ)
29518.09.2026, 09:12
ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Իրանի պատվիրակությանը
104118.09.2026, 00:13
Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար կգործի 14 գրասենյակ (տեսանյութ)
28417.09.2026, 23:36