«Այսօր այս մարդն է մեր վարչապետը, ուրեմն պետք է հարգել նրան»․ Սոֆի Դևոյան

Վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը հուլիսի 8-ին նշում էր ծննդյան 75-ամյակը: Ծննդյան տոնին նվիրված համերգային երեկոյին Ժաննա Անդրեասյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել Սոֆի Դևոյանին։ Համերգին ներկա եղել նաև վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ Նա ողջագուրվել է Սոֆի Դևոյանի հետ, ինչը համացանցում որոշակի քննադատությունների տեղիք է տվել: «Հրապարակ»-ն այս առիթով մի քանի հարց է ուղղել պարուհուն:
- Համացանցում որոշակի քննադատություններ եղան, որ նախարար Անդրեասյանի ձեռքից մեդալ եք վերցրել, ողջագուրվել եք Աննա Հակոբյանի հետ և այլն:
- Ինչի՞ մասին է խոսքը, ես միայն լավ բաներ էի կարդում քիչ առաջ: Գիտեք ինչ, ինչո՞ւ են քննադատում, որ ի՞նչ, որ 75 տարեկան կին եմ և մեդա՞լ եմ ստացել, հա՞, դրա՞ համար են քննադատում: ․․․Մեկը լավը կասի, մյուսը՝ վատը, ոչինչ թող խոսեն, կյանքն այդպիսի բան է: Ամեն ինչին այս կյանքում պետք է շատ հանգիստ վերաբերվել ու ոչ մի պրոբլեմ չի լինի:
- Համակրո՞ւմ եք այս իշխանություններին: Նրանց շատ հայտնիներ մեղադրում են պատերազմում պարտվելու, երկիրը թշնամուն հանձնելու մեջ:
- Ինձ քաղաքական հարցեր մի տվեք, խնդրում եմ․․․
- Իսկ որպես կին համակրո՞ւմ եք Աննա Հակոբյանին:
- Չեմ պատասխանի այդ հարցին: Քաղաքականությունն ինձ համար չէ: Այն ինչ վերաբերում է քաղաքականությանը, ես չեմ պատասխանի: Ինչ վերաբերում է ղեկավարությանը, պետք է հարգել այն մարդուն, ով տվյալ պահին ղեկավարում է երկիրը: Ես մշտապես հարգել եմ այն ղեկավարներին, ովքեր երկրի ղեկին են եղել: Եղել եմ 14 տարեկան, հարգել եմ տվյալ պահի ղեկավարությանը, եղել եմ 19 տարեկան, հարգել եմ ու այդպես…. Ինչ-որ մեկին քննադատել չեմ պատրաստվում: Այսօր այս մարդն է մեր վարչապետը, ուրեմն պետք է հարգել նրան: Ես միշտ այդպես եմ մտածել: Այդքան մի բան:
Մանրամասները՝ սկզբանղբյուրում:

«Դավիթ Բաբայանն իր վերջին նամակում ինձ գրել էր, որ ինքը պարտավոր է գնալ թշնամու մոտ». Նաիրի Հոխիկյան
17601:12
Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի՝ 22 երկրի ներկայացուցչի մասնակցությամբ
156Երեկ, 21:24
«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
26704.10.2026, 22:12
«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին». Վահագն Ավագյան
26504.10.2026, 21:24
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին (լուսանկար)
23004.10.2026, 21:06
Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև
22004.10.2026, 19:30
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
59929.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
70828.09.2026, 17:36