Լայն օրակարգով Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Զեյան

Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան 2024 թվականի հուլիսի 9-17-ը կմեկնի Վրաստան և Հայաստան, որպեսզի մասնակցի ժողովրդավարական կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, ԶԼՄ-ների և խոսքի ազատություն, մարգինալացված ու խոցելի խմբերի վերաբերյալ նախատեսված քննարկումներին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը։
Հայաստանում պետքարտուղարի տեղակալ Զեյան կհանդիպի բարձրաստիճան պետական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդման, օրենքի գերակայության, հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումների ոլորտում Հայաստանի առաջխաղացման վերաբերյալ հարցերը քննարկելու համար: Նա կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին։ Բացի այդ, փոխքարտուղարը կայցելի Հաղպատի վանք՝ նպաստելու կրոնական ազատության նկատմամբ հարգանքին և մշակութային պահպանմանը:

Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
10011:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
324Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
32531.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
42530.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
58728.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
56628.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
56427.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
51227.10.2026, 14:42