«Կարևոր ու զայրացած ասելիք ունեմ». Շողակաթ Վարդանյան

Շողակաթ Վարդանյանը, որի «1489» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 9-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի մարդիկ, շնորհակալ եմ ձեր ջերմության համար, դեռ հուզված եմ՝ սկսած էն պահից, երբ հուզվեցի բեմին՝ հանկարծ հասկանալով, որ Հայաստանում եմ ու տեսնելով շատերիդ՝ դեռ ֆիլմից առաջ հուզված դեմքերը:
Ես շատ կուզեի հիմա միայն ձեր տված դրական զգացումի մեջ լինել, բայց անմիջապես բացասականն էլ տվեցիք ու հիմա կարևոր ու զայրացած ասելիք ունեմ:
Ջնջեք ֆիլմի էկրանից արված կադրերը: Ես ձեզ ֆիլմ եմ տվել, որ փայփայեք, ոչ թե համարեք, որ ինչ ուզեք, կարող եք անել:
Հասկանում եմ, որ հուզմունքից եք նկարել, բայց չի կարելի:
Նախ, ես ունեմ ֆիլմում գտնվող մարդկանց պաշտպանելու պարտավորություն: Իրենք ինձ են թույլատրել իրենց նկարել՝ ձեզ թույլ չեն տվել, ինձ են վստահել՝ ձեզ չեն վստահել:
Երկրորդ, ուզում եք այլ փառատոններ չգնա՞ ֆիլմը: Կա սահմանված քանակ նյութի, որ կարելի ա հրապարակել: Դա ղեկավարողը ես եմ ու ամեն մեկը չի կարող ինքնագլուխ տիրապետել իմ ստեղծածն ու աշխատանքը:
Հետո, իմ հեղինակային ու գույքային իրավունքներն եք խախտում, հանգիստ կարող եմ դատի տալ:
Ոսկե Ծիրանը պարտավոր էր տեղյակ պահել ֆիլմը սկսվելուց առաջ: Գուցե նաև ֆիլմից հետո, հաշվի առնելով թեման:
Խնդրում եմ բոլոր ֆոտոներն ու վիդեոները ջնջեք ոչ միայն համացանցից, այլև ձեր հեռախոսներից ու կամեռաներից:
Խնդրում եմ, որ էլի շատ-շատ տարածեք, որ մարդիկ իմանան ու կատարեն խնդրանքս/հրամայականս»:

«Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը հնարավոր է վերագործարկել». «Արթուր Թարխանյան» կենտրոն (տեսանյութ)
286Երեկ, 00:42
«Տիգրանակերտի թոնիրները». Համլետ Պետրոսյան (լուսանկար)
29522.07.2026, 22:42
«Հայկական Վիշապն արտացոլում է մեր ամենակարևոր երկու որակներից մեկը». Անուշ Հակոբյան (լուսանկար)
54121.07.2026, 20:00
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները
92619.07.2026, 22:36
Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա նոր հեռուստասերիալը նախատեսվում է նկարահանել նաև Հայաստանում
172319.07.2026, 20:24
«11 հազար ձեռագիր է պահվել Բաղաբերդում. արդյո՞ք թշնամին բոլորն է այրել». Արա Զարյան (տեսանյութ)
82619.07.2026, 19:54
«Հայաստանը Կաննի կինոփառատոնում կներկայանա 4 նոր կարճամետրաժ ֆիլմով». ԿԳՄՍՆ
107217.07.2026, 21:06
«Թատերական դահլիճները լեփ-լեցուն են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
90317.07.2026, 09:42