Ֆրանսիան ևս դադարեցնում է Վրաստանի բյուջեին տրամադրվող ուղղակի օգնությունը

Ֆրանսիան ևս դադարեցնում է Վրաստանի բյուջեին տրամադրվող ուղղակի օգնությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Ղասրին Բաստիլի գրավման օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։
Ավելի վաղ ԵՄ-ի ընդհանուր հայտարարությանը հաջորդած նմանատիպ հայտարարություններով հանդես էին եկել Գերմանիան և ԱՄՆ-ն։
«Եվրոպական խորհուրդը եկել է այն եզրակացության, որ Վրաստանի՝ Եվրոմիությանն անդամակցելու ճանապարհը դե ֆակտո կասեցված է։ Սա Վրաստանի կառավարության ընդունած որոշումների արդյունքն է, որի մասին բոլորը գիտեն։ Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք ժամանակավորապես դադարեցնել մեր ուղղակի օգնությունը Վրաստանի բյուջեին և ավելացնել քաղաքացիական հասարակությանն ու ԶԼՄ-ներին տրամադրվող օգնությունը»,- լրագրողներին ասել է դեսպանը։
Գարսին հավելել է, որ «բոլոր ոլորտներում աջակցությունը» վերականգնելու համար Վրաստանի կառավարությունը պետք է փոխի կուրսը։
Ըստ ԶԼՄ-ների՝ ընդունելությանը ներկա է եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա հեռացել է միջոցառումից՝ առանց լրատվամիջոցներին մեկնաբանություն տալու։

«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
1401:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
3500:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
5000:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
86Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
79Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
93Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
91Երեկ, 18:12
«Հայերը ձգտում են յուրացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»․ Ֆարիդ Շաֆիև
133Երեկ, 18:06