«Այն գործարարները, որոնք հրաժարվել են կատարել Աննա Հակոբյանի «ակնկալիք-պահանջը», ենթարկվում են ճնշումների»․ Սրբազան պայքար
![]() 208 Շաբաթ, 13 հուլիսի, 2024 թ., 12:30 «Սրբազան պայքար»-ը թելեգրամյան էջում հայտնում է․ «Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մեծ գումարներ է պահանջել գործարարներից։ Հետագայում մեզ հայտնի դարձավ նաև, որ Հակոբյանը՝ Հայաստանում գործող ավելի քան հարյուր բիզնեսներից յուրաքանչյուրից մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար է պահանջել։ Պահանջը ձևակերպվել էր որպես «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ծրագրերին աջակցելու ԱԿՆԿԱԼԻՔ։ Հետագայում Աննա Հակոբյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ հրապարակելով իր այդ «նամակ-ակնկալիքը»։ Այսօր մեզ հայտնի դարձավ, որ այն գործարարները, որոնք հրաժարվել են կատարել Աննա Հակոբյանի «ակնկալիք-պահանջը», ենթարկվում են խիստ ճնշումների։ Մասնավորապես, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տվյալ գործարարներին պատկանող հիմնարկություններում իրականացնում է լայնածավալ գործողություններ, որոնք ուղեկցվում են պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց բերման ենթարկելով։ Մեզ տեղեկացրել են նաև, որ Աննա Հակոբյանի «ակնկալիքը» մերժած ընկերություններից մեկում մարդիկ բերման են ենթարկվել դիմակավորված անձանց կողմից՝ առանց որևէ բացատրության ու արժանապատվության կոպիտ ոտնահարմամբ»։ Աղբյուրը` Սրբազան պայքար |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
