«Ոսկե ծիրան» փառատոնն ավարտվեց․ հայտնի են մրցանակակիրները

Այսօր եզրափակվել է «Ոսկե ծիրան» երևանյան 21-րդ միջազգային կինոփառատոնը: Կինոփառատոնի հրավերով Երևան են ժամանել «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» «Ջինի»-ի դափնեկիր բազմաթիվ կինոգործիչներ, որոնց թվում նաև Ատոմ Էգոյանը, Ալեքսանդր Փեյնը, Քևին Սփեյսին, Ջաֆար Փանահին:
14-ամյա արգելանքից հետո Հայաստան ժամանած իրանական կինոյի մեծ վարպետ Ջաֆար Փանահին արժանացել է «Փարաջանովյան թալեր» մրցանակին: «Փարաջանովյան թալեր»-ի է արժանացել նաև օսկարակիր ռեժիսոր՝ Ալեքսանդր Փեյնը: Այսօր հրապարակվել են հաղթողների անունները, հանձնվել են նաև փառատոնի պատվո մրցանակները:
Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում գլխավոր մրցանակին արժանացել է Հրանտ Վարժապետյանի՝ «Տունը» ֆիլմը:
Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում Ոսկե ծիրանի է արժանացել ռեժիսոր Ֆարա Կասեմի «Մենք ներսում ենք» ֆիլմը:
Լիամետրաժ ֆիլմերի մրցույթում գլխավոր մրցանակը նվաճել է Կարելինե Վանդերթանի՝ «Չիրետայի ավետարանը» ֆիլմը:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
94Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
23016.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
91115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
53113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
51813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
54012.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
48912.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
61810.09.2026, 16:12