Ռազմական փորձագետը նշել է, թե ինչ փոքրիկ պատահականություն է փրկել Թրամփին մահից

ԱՄՆ-ի նախկին առաջնորդ և ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի գլխի կտրուկ թեքումը փրկել է նրան մահացու գնդակից։ Նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Յուրի Պոդոլյական՝ մեկնաբանելով քաղաքական գործչի դեմ մահափորձը։ Նա զարմանք է հայտնել, թե ինչպես կարող էին թիկնապահները թույլ տալ հարձակումը։
«Թրամփը պատահաբար փրկվեց, ավելի ճիշտ՝ վերջին պահին գլխի թեքումը նրան փրկեց: Եթե Թրամփն իր գլուխը թեթևակի չթեքեր, ապա փամփուշտի հետագիծը ականջը քերելու փոխարեն կհարվածել ուղիղ գլխին, գլխի հետևի հատվածին»,- գրել է Պոդոլյական իր թելեգրամ-ալիքում:
Ինչպես հայտնել ենք, Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել հուլիսի 13-ին Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ ԱՄՆ-ի նախկին նախագահի վրա կրակել են մի քանի անգամ, փամփուշտներից մեկը վնասել է նրա ականջը։ Քաղաքական գործիչը փրկվել է, սակայն մեկ մարդ մահացել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Կրակողը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է եղել, ով ինքնաձիգով թաքնվել է մոտակա շենքի տանիքում։ Հանցագործը տեղում վերացվել է. իրավապահները պնդում են, որ իրենք տեղյակ չեն եղել սպասվող հարձակման մասին, իսկ մեղավորն ինքը, հավանաբար, միայնակ է գործել։

«Հայ ավանդատուների 300 միլիոն դոլարով կաշառք է տրվել ամերիկյան օլիգարխիատին»․ Արթուր Դանիելյան
10601:06
ԱՄՆ-ն Պուտինին հրավիրել է G20 գագաթնաժողովին. Կրեմլը պատասխանել է
18400:43
Ծորակներից կեղտաջուր է հոսում նաև Օտյան փողոցում (տեսանյութ)
11400:30
Ջուր չի լինի նաև Արաբկիրի, Քանաքեռ Զեյթունի, Կոտայքի բազմաթիվ հասցեներում
13400:12
«Վեոլիա Ջուր»-ը պնդում է՝ ջրի որակի խնդիրներ չկան
91Երեկ, 23:53
«Պահանջում ենք դադարեցնել քրեական հետապնդումը և վերացնել Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը»․ Արա Զոհրաբյան
170Երեկ, 23:12
«Կարո՞ղ է վերջապես զբաղվեք անշարժ գույքի շուկայի վերահսկմամբ». Մարիամ Աբրահամյան
98Երեկ, 23:00
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում․ 17 ժամ ջուր չի լինի
132Երեկ, 22:30