Շվեյցարիան ռուս դիվանագետին մեղադրել է լրտեսության, արգելված զենք գնելու փորձերի համար

Շվեյցարիայի դաշնային դատախազությունը ռուս դիվանագետի ձերբակալության օրդեր է տվել՝ լրտեսության և պատժամիջոցների խախտման մեղադրանքով, գրում է Swiss Info-ն։ Այդ անձի անունը չի հրապարակվում, սակայն հաղորդվում է, որ նա արդեն լքել է երկիրը։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ խնդրո առարկա անձը, որը պաշտոնապես հավատարմագրված է՝ որպես դիվանագետ, հետախուզական գործունեություն է իրականացրել՝ նպատակ ունենալով ձեռք բերել զենք և այլ «պոտենցիալ վտանգավոր նյութեր»։ Նրա հետ միասին գործում ներգրավված է ևս երկու անձ, որոնց քաղաքացիությունն ու կարգավիճակը չի նշվում։
Արտաքին գործերի նախարարությունը դատախազության պահանջով արդեն վերացվել է նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը։ Այսպիսով, եթե նա վերադառնա Շվեյցարիա, ապա նրան անմիջապես կձերբակալեն։
Ըստ Tages-Anzeiger-ի՝ դիվանագետն աշխատել է Բեռնում Ռուսաստանի դեսպանատանը և որոշ ժամանակ գտնվել է շվեյցարական հետախուզական ծառայությունների հսկողության տակ։ Նա լքել է երկիրը, երբ նրան մեղադրել են պատժամիջոցների կիրառման և ռազմական արտադրանքի շրջանառության նկատմամբ վերահսկողության հետ կապված դաշնային օրենքները խախտելու մեջ։
Բեռնը չի կանչել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Գարմոնինին «գորգի վրա»:

«Թեկնածու ծնողին սպառնում են, որ՝ տղեդ բանակում է ծառայում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
4613:30
«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումին
4913:06
«Քաղաքական նպատակներով ՀԷՑ-ի հետ կապված աղմուկը չափազանց մեծ էր. ինչո՞ւ «Վեոլիա ջրի» դեպքում նույն մոտեցումը չկա». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6212:30
«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ». Հակոբ Սիմիդյան (տեսանյութ)
7612:00
Բողոք-դիմում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին
6511:42
«Մենք ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չենք»․ ՀՎԿԱԿ
6011:18
«Քո կյանքը կարճ եղավ, տղա՛ս, բայց քո թողած հետքը՝ ոչ»․ Արտակ Հովհաննիսյան (տեսանյութ)
6111:12
«Նարեկ Մկրտչյանը հերթական հարցազրույցին գնացել է առանց գուլպաների»․ Դավիթ Գալստյան
6910:18