Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ներգաղթյալները փրկեցին նրան». Արմեն Դուլյան

«Ներգաղթյալները փրկեցին նրան». Արմեն Դուլյան
193
Երկուշաբթի, 15 հուլիսի, 2024 թ., 09:12

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն պահին, երբ 20-ամյա երիտասարդը կրակում էր, հանրահավաքի անցկացման վայրում տեղադրված մեծ էկրանին երևացին ներգաղթյալների վերաբերյալ տվյալները... Դոնալդ Թրամփը թեքվեց դեպի էկրանը, և գնդակը սուրաց նրա գլխի մոտով, միայն վնասելով ականջը, գրում է բրիտանական Daily Mail թերթը։
Փաստորեն ստացվում է, որ Թրամփը, որն անընդհատ վատ բաներ է ասում ներգաղթյալների մասին, անվանելով նրանց «արյուն պղտորողներ», փրկվեց հենց ներգաղթյալների շնորհիվ...»:

Աղբյուրը`   Արմեն Դուլյան