Տարազների ցուցադրության փառատոն` Երևանում

Օգոստոսի 10-ին և 11-ին «Հաղթանակ» զբոսայգու տարածքում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ քաղաքային զբոսաշրջային փառատոնը, որի նպատակն է ազգային հագուստի, մշակույթի, ավանդույթների զարգացումն ու ցուցադրումը թե´ մայրաքաղաքի հյուրերին, թե´ Հայաստանի բնակիչներին:
Միջոցառման առաջին հատվածում նախատեսվում է ցուցահանդես-վաճառք արհեստագործ վարպետների, Հայաստանի թանգարանների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ։ Բարի ավանդույթ է նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը։ Ընթացքում կանցկացվեն ազգային խաղեր, ուսուցողակրթական ժամանցային ծրագրեր, ցերեկային ցուցադրություններ՝ ներկայացնելով երիտասարդ դիզայներների հավաքածուները։
Փառատոնի երկրորդ մասում կլինի ազգային հագուստի ցուցադրություն՝ ժամանակակից ներկայացմամբ։ Կցուցադրվեն «Տերյան մշակութային կենտրոն»-ի, տեղացի և միջազգային դիզայներների տարազային և հայկական զարդանախշերի ու գորգանախշերի բաղադրիչ պարունակող հագուստների անհատական հավաքածուները։ Փառատոնի ողջ ընթացքում բարձր տրամադրությունն ու երաժշտական ծրագիրը կապահովեն հայկական ավանդական երգի-պարի համույթները, ազգային փոքրամասնությունները ներկայացնող մասնակիցները:
Փառատոնն իրականացվում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, «Վիքթորի պարկ» ՍՊԸ-ի («Հաղթանակ» զբոսայգի) գործընկերությամբ: «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ին:

Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
523:31
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
386Երեկ, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
29618.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
55618.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
40017.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
44516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
162515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
69413.09.2026, 16:48