Բոսթոնի թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշը` Տիգրան Մեծի դիմաքանդակով

ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքի՝ Գեղեցիկ արվեստների թանգարանն ունի մի բացառիկ ցուցանմուշ, որն ուղիղ կապ ունի հայկական ամենանշանավոր արքաներից մեկի՝ Տիգրան Մեծի հետ. խոսքը մ.թ.ա 1-ին դարով թվագրվող կարմիր հասպիս քարի մասին է, որի վրա փորագրված է Հայոց արքայից արքայի դիմաքանդակը՝ պրոֆիլից: Պատկերում Տիգրան Մեծը կրում է հայկական թագ՝ հինգ գագաթներով: Թագի վրա պատկերված է կենտրոնում շրջանի մեջ առնված ութաթև աստղը, որի երկու կողմերում թռչուններ են կանգնած (հավանաբար արծիվ)՝ մարմնով դեպի ետ, գլուխները դեպի աստղը շրջած: Թագի ներքևից մինչև ուսն է իջնում երկար ականջակալներն ու ու վզկալը:
Հնագետ և կոլեկցիոներ Էդվարդ Փերի Վորենի գրությունների համաձայն՝ քարը Զմյուռնա քաղաքից գնվել է 1900 թվականին, այնուհետև մեկ տարի անց այն ձեռք է բերել Բոսթոնի Գեղեցիկ արվեստների թանգարանը:
Տիգրան 2-րդը, ով առավել հայտնի է Տիգրան Մեծ անվամբ (մ.թ.ա. 95-55 թթ) կրել է արքայից արքա տիտղոսը, և նրա օրոք երկիրը դարձել է Արևելյան Հռոմի ամենակարևոր նահանգներից մեկը: Նա եղել է Արտաշեսյան դինաստիայի ներկայացուցիչ: Տիգրան Մեծի օրոք Հայակական թագավորության սահմանները ձգվել են Կասպից ծովից մինչև Միջեկրական ծով, որի արդյունքում նրա թագավորությունն ստացել է «Ծովից ծով Հայաստան» անվանումը:

Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
28510.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
47008.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
65507.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
70206.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
61106.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
50106.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
45806.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
82502.09.2026, 20:48