«Նոր կառավարությունը ՆԱՏՕ-ի հուսալի մասնակիցը կլինի և կաջակցի Կիևին»․ Չարլզ III

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը խոստացել է, որ երկրի նոր կառավարությունը կլինի ՆԱՏՕ-ի հուսալի մասնակից, կշարունակի աջակցել Ուկրաինային և կամրապնդի հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ, գրում է The Guardian-ը:
«Կառավարության հավատարմությունը ՆԱՏՕ-ի իդեալներին կմնա անսասան»,- ասել է թագավորը՝ դիմելով նոր գումարման խորհրդարանի անդամներին: Չարլզ III-ը լեյբորիստների կողմից ձևավորված կառավարության անունից նաև խոստացել է լիակատար աջակցություն Ուկրաինային և նշել է բրիտանական նոր կառավարության մտադրությունը, այն է՝ առաջատար դեր խաղալ Կիևին՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հստակ ուղի տրամադրելու գործում։
Միապետը նաև հայտարարել է, որ կառավարությունը՝ Քիր Սթարմերի գլխավորությամբ, մտադիր է ամրապնդել հարաբերությունները եվրոպացի գործընկերների եւ ԵՄ-ի հետ, ինչպես նաեւ ակտիվորեն աշխատել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ուղղությամբ: Թագավորը նաև նշել է նոր իշխանությունների մտադրությունը՝ իրականացնել բազմաթիվ բարեփոխումներ, որոնք վերաբերում են ֆինանսներին, ենթակառուցվածքներին, աշխատանքային իրավունքներին, տրանսպորտին, սահմանների անվտանգությանը և այլ ոլորտներին:

«Իրականում Փաշինյանը ոչ ցանկություն ունի, ոչ էլ պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների»․ Դավիթ Մանուկյան
3916:06
«Վստա՞հ եք, որ Սահմանադրություն փոխելու «Ալիևի պահանջը» Նիկոլի խնդրանքով չի հայտնվել»․ Կարեն Վրթանեսյան
5315:12
«Առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից՝ մշակել միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն»․ Խոսրով Հարությունյան
6014:42
«Եղեգնաձորի քաղաքապետը, փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել»․ Լիա Սարգսյան
9813:06
«Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» դաշինքի առաջնորդներին»․ Նաիրի Հոխիկյան
13712:06
«Սա մեր թիմի նկատմամբ հերթական ապօրինի բռնաճնշումն է»․ «Ապրելու երկիր»
13612:00
«Կալանավորել մարդուն կարելի է, բայց կալանքով կոտրել նրա կամքը՝ ոչ»․ Նարեկ Մանթաշյան
13611:42
«Երկիրն արագորեն շարժվում է դեպի բռնապետություն»․ Շիրազ Խաչատրյան
13311:24