Թրամփի 17-ամյա թոռնուհին քաղաքական առաջին ելույթն է ունեցել

Միլուոկիում Հանրապետական կուսակցության ազգային համագումարում ելույթով հանդես է եկել ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ավագ թոռնուհին՝ 17-ամյա Քայի Մեդիսոն Թրամփը։
Քայի Թրամփը Դոնալդ Թրամփ կրտսերի և նրա նախկին կնոջ՝ Վանեսա Թրամփի դուստրն է։ Նա Թրամփի 10 թոռներից ավագն է։
«Նա հոգատար պապիկ է, ինձ կոնֆետներ և գազավորված ըմպելիք է տալիս, երբ ծնողներս չեն տեսնում։ Նա հետաքրքրվում է իմ դասերով և իր ընկերներին պատմում է, թե որքան է հպարտանում իր թոռներով։ Շատերն իմ պապիկին ստիպում են անցնել դժոխքի միջով, բայց նա դեռ կանգնած է ոտքերի վրա։ Պապի՛կ, դու ոգեշնչման այնպիսի աղբյուր ես, ես սիրում եմ քեզ: Լրատվամիջոցները պապիկիս ներկայացնում են որպես այլ անձնավորություն, բայց ես նրան ճանաչում եմ այնպիսին, ինչպիսին կա: Նա շատ հոգատար է։ Նա իսկապես ցանկանում է լավագույնն այս երկրի համար և ամեն օր կպայքարի Ամերիկան կրկին հզոր դարձնելու համար»,- ասել է Թրամփի թոռնուհին։

Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
4901:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
9700:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
6600:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
68Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
53Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
81Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
121Երեկ, 22:18
«Թրամփին հիշեցրե՞լ եք իր խոստումը՝ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով Ալիևին դիմելու մասին»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
67Երեկ, 22:01