«Ինքնասպանություն գործելու նպատակով վերցրել է հերթապահ մասի սեղանի տակ գտնվող ինքնաձիգը»․ ՔԿ

ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2024 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 23:36-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքում օտարերկրացի մի քաղաքացի խնդրել է զանգահարել 1-02 և ասել, որ ոստիկան մոտենա:
Ահազանգով մեկնած ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցը ահազանգի վերաբերյալ պարզաբանումներ իրականացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրել նշված օտարերկացուն, ով գտնվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասում, և օգտվելով հերթապահի օգնականի զբաղվածությունից ու անուշադրությունից, նախնական տվյալներով, ինքնասպանություն գործելու նպատակով վերցրել է հերթապահ մասի սեղանի տակ գտնվող «AKM» տեսակի ինքնաձիգը և այն բերել մարտական վիճակի։
Այդ նկատելով՝ ոստիկանության 2 աշխատակից փորձել է ինքնաձիգը վերցնել վերջինիս մոտից, սակայն այդ ընթացքում անձը կրակահերթ է արձակել, այնուհետև փողը մոտեցնելով իրեն՝ կրկին կրակահերթ է արձակել, ինչի արդյունքում վերջինս և ոստիկանության երկու աշխատակիցները ստացել են մարմնական վնասվածքներ: Աբովյան ԲԿ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ոստիկաններից մեկի մատն է վնասվել, մյուսի ձեռքի ափը, իսկ օտարերկրացին հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ մասի շրջանում։
Դեպքի առթիվ 2024 թվականի հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով, 173-րդ հոդվածի 1-ին մասով և 337-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շրջանակներում
կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասից հայտնաբերվել և վերցվել են ինքնաձիգի կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վերցվել է նաև <> տեսակի ինքնաձիգը։
Հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է»։

Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
9711:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
320Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
32331.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
42230.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
58628.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
56528.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
56327.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
51127.10.2026, 14:42