Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Քաղաքական փաստարկները բավարար չէին հանրաքվե անելու համար»․ Եղոյան

«Քաղաքական փաստարկները բավարար չէին հանրաքվե անելու համար»․ Եղոյան
227
Կիրակի, 21 հուլիսի, 2024 թ., 22:18

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Ազատության» եթերում խոսել է ԵՄ անդամակցությանը վերաբերող հարցերի շուրջ։ Հարցին, թե ի՞նչ եզրահանգումներ կան արտախորհրդարանական ուժերի առաջարկով ԵՄ անդամակցության համար կազմակերպված քննարկումների արդյունքում, Եղոյանն ասաց․ «Հարցը վերաբերվում էր ԵՄ անդամակցության դիմելու հարցով հանրաքվե անելուն։ Այդ լսումները նրա համար էին, որ մենք լսեինք փաստարկներ ի օգուտ հանրաքվեի տարբերակին, ոչ թե լսեինք՝ լավ է լինել ԵՄ անդամ, թե՝ ոչ։ Այդ հարցի պատասխանը միանշանակ է․ փոքր պետությունների համար ավելի լավ է լինել ԵՄ անդամ, քան՝ չլինել։ Հանրաքվե անելու հարցով չլսեցինք բավարար չափով փաստարկներ։ Քաղաքական փաստարկները բավարար չէին հանրաքվե անելու համար»,-ասաց նա։

«Քաղաքական փաստարկները բավարար չէին հանրաքվե անելու համար»․ Եղոյան