ՔԿ-ն՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնում է․ «2024 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 09։58-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 45 հասցեի դիմացի ճանապարհահատվածում, «Զիլ» մակնիշի ավտոմեքենան, վերջինիս վարորդի կողմից կառավարումը կորցնելու հետևանքով, բախվել է այլ մակնիշների 7 տրանսպորտային միջոցների։ Տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 3 հոգի մահացել է, 1 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Դեպքի առթիվ 2024 թվականի հուլիսի 22-ին ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում պատահարի մասնակիցների ինքնությունները, ինչպես նաև ողբերգական ելքով վթարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է, հետագայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
8711:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
308Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
31631.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
41630.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
58128.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
56228.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
56027.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
50727.10.2026, 14:42