«Հայե՛ր, ժամանակն է առաջնորդելու այս շարժումը»․ ՄՔԴ նախկին դատախազ

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ամբողջ աշխարհի հայերին համախմբվելու և Բաքվի հանցանքների դեմ մեդիա արշավ սկսելու կոչ է արել՝ այդ համատեքստում օգտագործելով նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP29)։
Օկամպոն բաց նամակում, մասնավորապես, գրում է․
«Հայեր, դուք վերածնվել եք 1915թ․ Ցեղասպանության մոխիրներից, դուք մարդկային ոգու տոկունության և անկոտրում կամքի վկայությունն եք։ Այսօր դուք համաշխարհային ասպարեզում արդարությունն ու ճշմարտությունը պաշտպանելու եզակի հնարավորություն ունեք։ Դուք կարող եք բացահայտել նախագահ Ալիևի բոլոր չարաշահումները, հարձակումներն ադրբեջանցիների վրա և վայրագությունները Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի դեմ։ Այս տարվա նոյեմբերին Ադրբեջանում կկայանա ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP29), որն աննախադեպ հնարավորություն է՝ լույս սփռելու այդ անարդարությունների վրա։ Դուք, որ սփռված եք ամբողջ աշխարհով մեկ, ունեք հնարավորություն՝ պաշտպանելու ձեր ժողովրդին և ձեր հողը։ Ձեր նախկիները սովորեցրել են՝ «մենք կպարտվենք այն օրը, երբ դադարեցնենք պայքարը»։ Դուք հնարավորություն ունեք առաջնորդելու գլոբալ շարժումը և ներգրավելու այլ շահագրգիռ համայնքներին՝ անդրադառնալով մեր ժամանակների երկու ամենահրատապ խնդիրների՝ կլիմայի փոփոխությանը և ցեղասպանությանը։ 2023թ․ Լեռնային Ղարաբաղում/Արցախում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը պահպանվող սպառնալիքի օրինակ է։ Ալիևի այն սահմռկեցուցիչ հայտարարությունը, թե «եթե էթնիկ հայերն իրենց կամքով չլքեն մեր հողերը, մենք նրանց շների պես կքշենք», արտացոլում է այս դաժան իրականությունը:
Մեր առաջին քայլը Համաշխարհային հայկական համայնքի համախմբումն է և մեդիա արշավ սկսելը՝ օգտագործելով #COP29 և #StopGreenwashGenocide, ինչպես նաև #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners հեշթեգները: Հայե՛ր, ժամանակն է առաջնորդելու այս շարժումը։ Թողեք հաղորդագրություններ, մեկնաբանեք և բարձրաձայն խոսեք: Ես և շատ ուրիշներ կհետևենք ձեզ»։

«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
316:12
«ԵԽԽՎ-ի զեկույցում անդրադարձ կա նաև ԲՀԿ-ի՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին․ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ»․ Իվետա Տոնոյան
2215:54
«Եպիսկոպոսների ձերբակալությունը չի համապատասխանում ժողովրդավարության հիմնարար ազատություններին»․ Շոլտ Նեմեթ (տեսանյութ)
4415:36
«Արցախահայերի հարցերն ավելի շատ կապում եմ Ալիևի հետ»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
5714:36
Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից
12414:12
«Եվրոխորհրդի դիտորդները ոչնչացնում են Փաշինյանի քարոզչական ստերը»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6414:06
«Այն մարդիկ, ովքեր կարող էին ՀՀ-ին փոփոխություններ բերել, այսօր բանտերում են»․ Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
6213:48
«Այսօր գլխավոր խնդիրն Արցախի քաղաքական ներկայության ապահովումն է»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
5913:36